Ցույցեր Բելգրադում․ ոստիկանությունը հավելյալ ուժեր է տեղակայել
 |azatutyun.am|
19:23 - 15 մարտի, 2025

Ցույցեր Բելգրադում․ ոստիկանությունը հավելյալ ուժեր է տեղակայել |azatutyun.am|

azatutyun.am: Տասնյակ հազարավոր մարդիկ Բելգրադում ցույցի են դուրս եկել՝ պահանջելով նախագահ Ալեքսանդր Վուչիչի կառավարությունից՝ պատասխանատվության ենթարկել նոյեմբերին Նովի Սադի երկաթուղային կայարանում տեղի ունեցած փլուզման համար, որի հետևանքով 15 մարդ էր զոհվել:

Մայրաքաղաքի կենտրոնում են ոչ միայն հակակառավարական ակտիվիստները, այլև Վուչիչի աջակիցները։

Ոստիկանությունը հավելյալ ուժեր է տեղակայել՝ շրջափակելով նաև Խորհրդարանի շենքը՝ երեկ երեկոյան տեղի ունեցած անկանոն բախումներից հետո։

Այսօրվա ցույցը, ըստ «Ազատության» բալկանական ծառայության, ամենամեծն է երկրում անցած տասնամյակների մեջ։ Ցուցարարները մայրաքաղաք են եկել ողջ երկրից, շատերը՝ ոտքով կամ հեծանիվներով։

Լուսանկարը՝ Արմին Դուրգուտ/AP photo


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել