Սերբիայի նախագահը վաղաժամ ընդհատել է այցն ԱՄՆ. նրան հոսպիտալացրել են |factor.am|
19:06 - 03 մայիսի, 2025

Սերբիայի նախագահը վաղաժամ ընդհատել է այցն ԱՄՆ. նրան հոսպիտալացրել են |factor.am|

factor.am: Սերբիայի նախագահը հանկարծակի հիվանդացել Է ԱՄՆ-ում և չեղարկել Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը: Ալեքսանդր Վուչիչը ժամանել է Ֆլորիդա, որտեղ հանդիպել է Նյու Յորքի նախկին քաղաքապետ, հանրապետական Ռուդոլֆ Ջուլիանիի հետ: Սերբիայի նախագահը մի շարք այլ բանակցություններ է ծրագրել, այդ թվում՝ Թրամփի հետ, սակայն 55-ամյա քաղաքական գործչի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է, Meduza.i0-ի փոխանցմամբ՝ հաղորդում է սերբական RTS հեռուստաալիքը:

Բժիշկների հետ խորհրդակցելուց հետո Վուչիչն ընդհատել է այցը և վերադարձել Բելգրադ, որտեղ հոսպիտալացվել է: Ավելի վաղ Վուչիչը հայտարարել էր, որ մտադիր է մայիսի 9-ին այցելել Մոսկվայի զորահանդես՝ չնայած Բրյուսելից և Կիևից այդ ծրագրերի քննադատությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել