Հայաստանի կարատեի տղամարդկանց հավաքականի անդամ Գոռ Ներսիսյանը Եվրոպայի մեծահասակների առաջնությունում դարձել է անկախ Հայաստանի առաջին մեդալակիր կարատեիստը: Այս մասին հայտնում են Հայասրանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայից։
«Գոռ Ներսիսյանը տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային կարգում նվաճեց Հայաստանի առաջին եվրոպական մեդալը։
Շնորհավորում ենք Գոռ Ներսիսյանին և մաղթում նորանոր հաղթանակներ` գալիք առաջնություններում», - նշված է հայտարարությունում։
comment.count (0)