ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ
16:48 - 31 մայիսի, 2025

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ

Մայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին՝ ընդգծելով Ժիլբեր-Լյուկ Դըվինազի կարևոր ավանդը Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերությունների ամրապնդման  գործում: Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը և Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման հնարավորությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել