Էդգար Ղազարյանն այսօր էլ խորհրդարանից հեռացավ դժգոհ. իշխանականներից ոչ մեկը չընդունեց նրան
 |azatutyun.am|
18:04 - 15 մայիսի, 2025

Էդգար Ղազարյանն այսօր էլ խորհրդարանից հեռացավ դժգոհ. իշխանականներից ոչ մեկը չընդունեց նրան |azatutyun.am|

azatutyun.am: Լեհաստանում նախկին դեսպան, նախկին մարզպետ Էդգար Ղազարյանն այսօր էլ խորհրդարանից հեռացավ դժգոհ: Իշխանական պատգամավորներից ոչ մեկը չընդունեց նրան: Ընդդիմադիր գործիչը հերթագրվել էր խորհրդարանի նախապես հայտարարած քաղաքացիների ընդունելությանը: Հիասթափված էր, բայց ասաց՝ չի նահանջի:

«Չէ, ինչ դադարեցնել, բա տենց հնարավորությունը ես ո՞նց բաց թողնեմ», - ասաց Ղազարյանը:

Նախկին պաշտոնյան հերթագրվել է քաղաքացիների համար նախատեսված բոլոր ընդունելություններին, որ հանդիպի իշխանականներին ու բացատրի՝ ինչու պետք է անվստահություն հայտնեն վարչապետ Փաշինյանին: Այսօր պետաիրավական հանձնաժողովի հերթն էր, եկել էր միայն «Հայաստան» խմբակցությունը լքած Գեղամ Նազարյանը:

«Ես որքան գիտեմ Դուք քաղաքական գործիչ եք, առնվազն Ձեզ քաղաքական գործիչ եք համարում և շատ լավ պետք է իմանաք, թե քաղաքացիների ընդունելությունն ինչի համար է ու ինչ նպատակներ է հետապնդում: Դուք այստեղ բարձրացնում եք քաղաքական բնույթ կրող հարցեր», - ասաց Նազարյանը:

Պատգամավոր Նազարյանը ընդդիմադիր գործչի նախաձեռնած իմփիչմենթին միանալ չի պատրաստվում, այդ թեման էլ քննարկել չցանկացավ: Հիշեցրեց, որ ընդունելությունները շարքային քաղաքացիների խնդիրները լսելու համար են. - «Քաղաքական հարցերը լուծելու համար այլ հարթակներ կան»:

Ղազարյանը դժգոհ էր ընդդիմադիր խմբակցության նախկին պատգամավորից, ինչպես Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանից: Ռուբինյանի դեմ իրավական գործընթաց է սկսել, որ խտրական վերաբերմունք է ցուցաբերել ու իրեն չի ընդունել:

«Ես հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին գլխավոր դատախազին մեր նախատեսված հանդիպման օրը՝ երկու խնդրանքով. որ վարույթ նախաձեռնվի ու նաև միջնորդություն ներկայացվի Ազգային ժողովին Ռուբինյանին անձեռնմխելիությունից զրկելու ու մեղադրանք առաջադրելու համար: Քրեական օրենսգրքում կա հոդված՝ խտրական վերաբերմունքի ցուցաբերում պայմանավորված մարդու այլ հայացքներով, այդ թվում՝ քաղաքական հայացքների համար», - նշեց նա:

Ինչո՞ւ իշխանականները չեն հանդիպում Ղազարյանին ու անձամբ բացատրում, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու կարիք չկա: «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անձնական պատճառ ունի, ասաց՝ Ղազարյանն իրեն վիրավորել է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել