Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-21-ը կժամանի Հայաստան
20:55 - 16 մայիսի, 2025

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-21-ը կժամանի Հայաստան

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-21-ը կժամանի Հայաստան։ Այս մասին նշված է ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի մայիսի 16-ին հրապարակված կարգադրության մեջ։

Պատվիրակության այցի կազմակերպման պատասխանատուն է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը։

Այցի շրջանակում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ և մի շարք միջոցառումներ՝ հայ-կիպրական խորհրդարանական հարաբերությունների ամրապնդման նպատակով։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել