Արջի թարմ հետքեր՝ «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում
18:11 - 19 մայիսի, 2025

Արջի թարմ հետքեր՝ «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում

Արջի թարմ հետքեր՝ «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում։

Շրջակա միջավայրի նախարարությունը նշում է՝ սա միաժամանակ զգուշացման և ուրախալի փաստի ազդանշան է։ Զգուշացման, քանի որ վայրի կենդանու առկայությունը պահանջում է զգոնություն։ Ուրախալի, որովհետև արջի վերադարձը վկայում է տարածքի էկոհամակարգի վերականգնման ու առողջության մասին։

«Խնդրում ենք զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին՝

Լինել առավել զգոն՝ հատկապես մուտք գործելիս անտառային կամ բարձրադիր տարածքներ,

Չթողնել ընտանի կենդանիներին առանց հովիվի կամ վերահսկողության,

Խուսափել միայնակ շրջելուց վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան ժամերին», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել