factor.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դատավոր Վահագն Մելիքյանի վերաբերյալ կարգապահական վարույթը ԲԴԽ ուղարկելուն զուգահեռ դիմել է Դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով։ Վարույթը նախաձեռնվել է, սակայն դատավորը դրա շրջանակներում որևէ կարգավիճակ չունի։ Այս մասին, ինչպես հայտնում է Factor TV-ին, ասել է դատավոր Վահագն Մելիքյանը։
«Փետրվարից քննվում է, բայց ես անգամ չեմ հրավիրվել»,- ասաց Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երևանի քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել՝ դատավորի հայտարարագրերի ուսումնասիրությունից հետո։ Ըստ կարգապահական գործի՝ դատավորը գրավադրել է հարևանի անվամբ գրանցված բնակարանը, որը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պնդմամբ, պատկանում է Մելիքյանին և վարել աղջկա անվամբ գրանցված, բայց կրկին իրեն պատկանող ավտոմեքենան։ Մեզ հետ զրույցում դատավորն ասաց, որ քննության առարկա գույքն իրեն չի պատկանել։
Factor TV լրատվամիջոցի հետ զրույցում դատավորն ասել է, որ քննության առարկա գույքն իրեն չի պատկանել։
Բարձագույն դատական խորհրդում այսօր Մելիքյանի վերաբերյալ դատական նիստ էր նշանակված, որի մեկնակին դատավորը միջնորդեց դռնփակ քննել գործը։ Դռնփակ նիստ անցկացնելու հարցը ևս դռնփակ է քննվում, սակայն մինչ այս հարցին անդրադառնալը ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը հայտնեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գրություն է ուղարկել՝ միջնորդելով կասեցնել դատավորի վերաբերյալ կիարգապահական գործը՝ մինչև քրեական վարույթի ավարտը։
ԲԴԽ նախագահը ճշտեց դատավորի դիրքորոշումը՝ արդյո՞ք այս պարագայում ևս դատավորը ցանկանում է, որ իր վերաբերյալ նիստը դռնփակ անցկացվի, ինչին դատավորը դրական պատասխան տվեց։ Ներկա գտնվող անձանց խնդրեցին լքել դահլիճը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)