Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Վահագն Մելիքյանի նկատմամբ |factor.am|
19:27 - 06 մայիսի, 2025

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Վահագն Մելիքյանի նկատմամբ |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել։ Վարույթ հարուցած մարմինը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, ինչը նշանակում է, որ դատավորներին վերագրվող ենթադրյալ կարգապահական խախտումը վերաբերում է դատավորի գույքային դրությանը, հայտարարագրին կամ բարեվարքությանը։ 

Մասնավորապես՝ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մի քանի դեպքում իրավասություն ունի կարգապահական վարույթ հարուցելու։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն իսկ դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավոր Մելիքյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ, և ԲԴԽ-ն մայիսի 19-ին գործով դատական նիստ է նշանակել։

Փորձեցինք դատավոր Վահագն Մելիքյանից իր վերաբերյալ կարգապահական վարույթի մասին մեկնաբանություն ստանալ, սակայն դատավորի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։ Վերջինիս օգնականը մեզ հետ զրույցում փոխանցեց՝ դատավորը վարույթի վերաբերյալ որևէ ասելիք չունի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել