«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժենտիրական ընկերության գործադուլին մասնակցած մի խումբ աշխատակիցների իրավունքներն ու շահերը ներկայացնող փաստաբան Հրայր Խաչատրյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ընկերությունը դիմել է դատարան՝ ընդդեմ գործադուլին մասնակցած ու աշխատանքից ազատված մի շարք աշխատակիցների։
««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժենտիրական ընկերությունը 4 758 480 000 ՀՀ դրամի պահանջով դիմել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ԶԽՄԿ ՓԲԸ-ից աշխատանքից ազատված, 2025թ․ հունվարի 31-ից փետրվարի 11-ը գործադուլին մասնակցած և այդ պատճառով աշխատանքից ազատված Շավարշ Հովհաննեսի Մարգարյանի, Վահե Սամվելի Մխիթարյանի, Տիգրան Արշամի Աթայանի, Կարեն Մարութի Արշակյանի, Կարեն Արկադիի Անդրեասյանի, Գոռ Վրեժի Բաբաջանյանի, Վահե Վրեժի Բաբաջանյանի, Արթուր Վրեժի Բաբաջանյանի։
Հանրամատչելի ու հասանելի «ԴատաԼեքս դատական տեղեկատավական համակարգ» պաշտոնական կայքում հասանելի թիվ ՍԴ/0215/02/25 քաղաքացիական գործով Դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ՀՀ արադարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում (այսուհետ նաև՝ ՀԿԱԾ կամ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն) հարուցվել է թիվ 13488958 կատարողական վարույթը, որի շրջանակներում 4 758 480 000 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել դատական գործով Պատասխանողներ Շավարշ Հովհաննեսի Մարգարյանին, Վահե Սամվելի Մխիթարյանին, Տիգրան Արշամի Աթայանին, Կարեն Մարութի Արշակյանին, Կարեն Արկադիի Անդրեասյանին, Գոռ Վրեժի Բաբաջանյանին, Վահե Վրեժի Բաբաջանյանին, Արթուր Վրեժի Բաբաջանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա, բացառությամբ դրամական միջոցների և բանկային հաշիվների վրա (․․․)։
Մինչդեռ, նշված իրողությանը նախորդել են գործողություններ, որոնք վկայում են, որ Շավարշ Հովհաննեսի Մարգարյանի, Վահե Սամվելի Մխիթարյանի, Տիգրան Արշամի Աթայանի, Կարեն Մարութի Արշակյանի, Կարեն Արկադիի Անդրեասյանի, Գոռ Վրեժի Բաբաջանյանի, Վահե Վրեժի Բաբաջանյանի, Արթուր Վրեժի Բաբաջանյանի որևէ գործողություն չէր կարող ԶՊՄԿ ՓԲԸ-ին վնասներ պատճառել:
ԶՊՄԿ-ն ունեցել է նաև Գործադուլին չմասնակցած հազարավոր աշխատակիցներ, որոնք հնարավորություն են ունեցել ապահովել Ընկերության բնականոն աշխատանքը, մինչդեռ այդ ամենը կարծես թե դիտմամբ չի համակարգվել, և արդյունքում Ընկերությունը նշում է, թե Գործադուլի պատճառով է վնասներ կրել, այնինչ նշվածը չի համապատասխանում իրականությանը: Հետևաբար ստացվում է, որ ԶՊՄԿ-ի հազարավոր Աշխատողների խնդիրները բարձրաձայնած, հազարավոր Աշխատողների շահերն ու իրավունքները իրենց խաղաղ գործողություններով և/կամ ընդհանրապես՝ ընդամենը լռությամբ ու չաշխատելով Գործադուլին միացած Շավարշ Հովհաննեսի Մարգարյանի, Վահե Սամվելի Մխիթարյանի, Տիգրան Արշամի Աթայանի, Կարեն Մարութի Արշակյանի, Կարեն Արկադիի Անդրեասյանի, Գոռ Վրեժի Բաբաջանյանի, Վահե Վրեժի Բաբաջանյանի, Արթուր Վրեժի Բաբաջանյանի նկատմամբ շարունակվում է ոչ միայն անհիմն հետապնդումը, այլ նաև առկա է խտրական մոտեցում և ենթադրյալ վնասներ հատուցելու հարցում թիրախավորում, առկա է իրավիճակ, որ ԶՊՄԿ-ն փնտրում է մեղավոր անձանց այնտեղ, որտեղ մեղավորներ չկան (․․․)»,- նշված է ԶՊՄԿ ՓԲԸ գործադուլին մասնակցած մի խումբ աշխատակիցների իրավունքներն ու շահերը ներկայացնող փաստաբան Հրայր Խաչատրյանի գրառման մեջ:
Խաչատրյանը նաև ներկայացրել է, թե ինչ զարգացումներ են տեղի ունեցել գործադուլի մեկնարկից ի վեր:
1. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժենտիրական ընկերությունում 2025թ․ հունվարի 31-ին Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված բոլոր պայմանների պահպանմամբ՝ Աշխատողների կողմից Գործադուլը սկսվել և ավարտվել է 2025թ․ փետրվարի 11-ին (․․․)։
Գործադուլը անօրինական չի ճանաչվել, Գործադուլի ընթացքում բարձրացված հարցերի լուծման խոստումներ և երաշխիքներ ստանալով անմիջապես Ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի կողմից տրված տեսաձայնագրառմամբ հարցազրույցով՝ Աշխատողները Գործադուլը կամավոր կերպով դադարեցրել ու չեն շարունակել։
Աշխատողների (այսուհետ նաև՝ Գործադուլավորներ) հիմնական պահանջները եղել են․
Օրեր շարունակ տևած Գործադուլը լուսաբանվել և թափանցիկ կերպով հանրայնացվել է Գործադուլին մասնակցած անձանց կողմից, որպեսզի թե՛ Ընկերության, թե՛ այլ անձանց, այդ թվում՝ մարզային ԶԼՄ-ների կողմից կողմնակալ կերպով Գործադուլը չներկայացվի որպես այլ նպատակով կազմակերպված գործողություն, հատկապես, որ Ընկերության Ղեկավարության կողմից տարբեր հայտարարությունն են արվել ու հրապարակվել Ընկերության ֆեյսբուկյան էջում՝ նշվելով, թե իբր Գործադուլը կազմակերպել են ինչ-որ արտաքին ուժեր, ինչ-որ քաղաքական նպատակներով, իբր Գործադուլը զուրկ է սոցիալական բնույթից (․․․), իբր դրա ետևում այլ՝ Ընկերության հետ կապ չունեցող անձինք են կանգնած (․․․), ինչը բնականաբար ամբողջությամբ հերքվեց ժամանակի ընթացքում (․․․)։
Գործադուլի նպատակների, պահանջների և բացառապես սոցիալական բնույթ կրելը ևս մեկ անգամ հաստատելու և դրանք հանրայնացնելու նպատակով Գործադուլավորների կողմից 02․02․2025թ․ սկսած նախաձեռնվել և կազմակերպվել է լրացուցիչ քվեարկություն , որին մասնակցած անձանցից 2448 (երկու հազար չորս հարյուր քառասունութ) անձ «Կողմ» է քվեարկել Գործադուլին ու Գործադուլով ներկայացված պահանջներին, հաստատել, որ Գործադուլը բացառապես սոցիալական բնույթ է կրում, ինչի արդյունքում Ընկերությունն ի դեմս Ղեկավարության, ինչպես նաև՝ մարզային ԶԼՄ-ները, այլևս զերծ մնացին Գործադուլին այլ՝ իբրև թե արտաքին ուժերի կողմից իրականացվելու, քաղաքական նպատակներ ունենալու, սոցիալական բնույթ չկրելու, իբրև թե սխալ լինելու մասին հրապարակային հայտարարություններից (․․․)։
2025թ․ փետրվարի 4-ին Գործադուլավորները և Ընկերության ներկայացուցիչները հերթական հանդիպում-քննարկումը ունեցան, որի ընթացքում հնարավոր չեղավ ընդհանուր համաձայնության գալ (․․․)։
Գործադուլավորների կողմից մի քանի անգամ՝ տարբեր օրերի կազմակերպվել է խաղաղ քայլերթ, որն ուղեկցել են նաև Իրավապահ մարմինները (…)։
Առհասարակ, Գործադուլի ամբողջ ընթացքին հետևել են Իրավապահ մարմինները, Ոստիկանության և Պարեկային ծառայության բազմաթիվ Ծառայողներ, ԶՊՄԿ անվտանգության Աշխատակիցներ օրեր շարունակ ներկա են գտնվել Գործադուլի վայրում և որևէ արտառոց դեպքեր չեն արձանագրվել (…), ԶԼՄ-ների կողմից Գործադուլավորների մասնակցությամբ որևէ միջադեպի մասին հրապարակում չի արվել, ավելին, ԶՊՄԿ-ի կողմից հերքվել են նման հրապարակումները, ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Իրավապահ մարմինների կողմից որևէ առերևույթ իրավախախտման փաստով կամ դեպքով զեկույց, զեկուցագիր կամ հաղորդում չի ներկայացվել, հակառակ դեպքում տվյալ քրեական վարույթի մասին Ընկերությունը հրապարակում կաներ (․․․)։
Գործադուլավորների և Ընկերության ներկայացուցիչների համատեղ քննարկումներին միջամտել են նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ (Արմեն Խաչատրյան, Նարեկ Ղահրամանյան), Արհեստակցական միությունների տարածքային և հանրապետական կառույցների ներկայացուցիչներ, հատկապես Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը և տեղակալ Տիրուհի Նազարեթյանը, արդյունքում 11․02․2025թ․ կողմերը ընդհանուր հաշտության համաձայնության են եկել և ըստ Աշխատողների կողմից բանակցած անձանց ընկալածի՝ մոտավորապես որոշվել, խոստացվել ու երաշխավորվել է, որ
Կողմերը 11․02․2025թ․ հաշտության հասել են շատ բարդ ու երկարատև բանակցությունների արդյունքում, սակայն այդ ամենը ընդամենը մեկ ժամում կարող է փլուզվել ու կրկին անդառնալի հետևանքների հանգեցնել, եթե Կողմերից յուրաքանչյուրի ստանձնած խոստում կամ երաշխիք անտեսվի, Կողմերից մեկը չկատարի իր տված խոստումը կամ տեր չկանգնի իր տված երաշխիքներին (․․․)
(․․․) Մեղմ ասած մեծ ջանքերի արդյունքում ձեռք բերված հաշտության համաձայնությունն այնքան խոցելի ու փխրուն է, որ Կողմերը ներկայումս էլ պետք է բոլոր ջանքները գործադրեն, որպեսզի կրկին քաոս չստեղծվի, որպեսզի վերջնական բանակցություններից ու 11․02․2025թ․ հաշտության համաձայնության կայացման գործընթացից դուրս մնացած որևէ անձ չկարողանա ոտնձգել Կողմերի համար ընդունլի հաշտության համաձայնությանը և փորձի արժեզրկել բոլոր այն խոստումներն ու երաշխիքները, որոնք տրվել են ամենաբարձր մակարդակով (․․․)։
Թերևս, օբյեկտիվ իրականությունը ակներև դարձնելու հարցում կարևոր է նշել Գործադուլին նախորդած, Գործադուլի ընթացքում տեղի ունեցած և Գործադուլին հաջորդած դեպքերն ու դրանց ժամանակագրությունը և հաջորդականությունը ըստ տարբեր անձանց հայտնած ու հրապարակած տեղեկությունների
Կողմերի միջև ի վերջո հնարավոր եղավ 11․02․2025թ․ հասնել բարձր մակարդակի բանակցային գործընթացի կազմակերպման և հաշտության համաձայնության հասնել, ունենալ խոստումներ ու երաշխիքներ, որ Աշխատողները հետապնդումների չեն ենթարկվի, սպառնալիքներ, աշխատանքից ազատումներ, հաշվեհարդարներ չեն լինի, իսկ շատ կարճ ժամանակում աշխատավարձերը համահարթեցման եղանակով կվերանայվեն ու կբարձրացվեն, աշխատանքի պայմանները կբարելավվեն, ապահովագրական ընկերությունը կփոխվի։
2. Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում 10․02․2025թ․ հրապարակում կատարեց, որով նշեց հետևյալը
«Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա յի նախագահ` Էլեն Մանասերյանը Elen Manaseryan և նախագահի տեղակալ` Տիրուհի Նազարեթյանը փետրվարի 10-ին հանդիպեցին ԶՊՄԿ աշխատողների բողոքի ակցիայի մասնակիցների, այնուհետև ԶՊՄԿ գլխավոր տնօրենի և գործատուի ներկայացուցիչների հետ։
7 ժամ տևած բանակցությունների արդյունքում գործատուն վերահաստատեց, որ աշխատողների կողմից աշխատանքը վերսկսելու պահից մեկ ամսվա ընթացքում կիրականացվի աշխատավարձերի վերանայման գործընթացը, սոցիալական արդարության սկզբունքով։ Երաշխավորեց, որ ակցիայի մասնակիցների նկատմամբ չի լինի հետապնդում և խտրական վերաբերմունք, նաև չեն լինի նոր ազատումներ։
3. Գործադուլավորների և Ընկերության Ղեկավարության միջև հաշտության համաձայնության վերաբերյալ 11․02․2025թ․ «ԶՊՄԿ բողոքի ակցիայի հանգուցալուծման մասին» խորագրով հրապարակում կատարվեց ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից, որի բովանդակությամբ նշում էր հետևյալը
«ԶՊՄԿ բողոքի ակցիայի հանգուցալուծման մասին
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից 2025 թվականի հունվարի 31-ից սկսված բողոքի ակցիայով մասնավորապես ներկայացվել են հետևյալ պահանջները՝
Բողոքի ակցիային են միացել մեծ թվով աշխատակիցներ, ինչի արդյունքում Կոմբինատի գործունեությունը գրեթե դադարեցվել է։
Փետրվարի 9-ին և 10-ին ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հետ հանդիպումներ եմ ունեցել ակցիայի մասնակիցների, ինչպես նաև Կոմբինատի ղեկավարության հետ։ Բանակցություններին են միացել նաև Հայաստանի Հանրապետության արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը և տեղակալ Տիրուհի Նազարեթյանը։ Այդ ընթացքում Կոմբինատի տնօրեն Ռոման Խուդոլին պաշտոնական կայքով տարածել է երկու հայտարարություն, ըստ որոնց՝ աշխատավարձերի համահարթեցման, աշխատանքային պայմանների և ապահովագրական համակարգի բարելավման ուղղությամբ կձեռնարկվեն միջոցներ, որոնց արդյունքները տեսանելի կլինեն ողջամիտ ժամկետում։
Բանակցությունների ընթացքում, ինչպես նաև ԶՊՄԿ պաշտոնական հաղորդագրություններում, ըստ էության, Կոմբինատի ղեկավարությունը պաշտոնապես հանձն է առել աշխատավորների կողմից բարձրացված խնդիրների ուղղությամբ ձեռնարկել գործուն միջոցներ, ինչը մի քանի անգամ հավաստել է տնօրեն Ռ.Խուդոլին։
2025 թվականի փետրվարի 10-ի երեկոյան, բողոքի ակցիայի մասնակիցների հետ քննարկելով վերը նշված հանգամանքները, մասնավորապես՝ Կոմբինատի ղեկավարության կողմից աշխատավորների բարձրացրած խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետում ուսումնասիրելու և լուծելու հանձնառությունը՝ մասնակիցները որոշում կայացրեցին դադարեցնել բողոքի ակցիան և անմիջապես անցնել իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը՝ վերագործարկելով չաշխատող արտադրամասերը։
Հուսով եմ՝ այսուհետ աշխատավորների իրավունքների և շահերի պաշտպանության հետ կապված խնդիրների բարձրաձայնման համար բողոքի ակցիաների անհրաժեշտություն չի լինի, և հարցերը կլուծվեն ինստիտուցիոնալ եղանակով։ Այս համատեքստում խիստ կարևորում եմ Կոմբինատի արհիմիության պատշաճ գործունեության անհրաժեշտությունը։
Առաջարկում եմ վերադասության կամ դատական կարգով քննարկել ակցիայի 8 մասնակիցներին աշխատանքից ազատելու հրամանների իրավաչափությունը։
Միաժամանակ իմ մանդատի լիազորությունների շրջանակում հետևողական եմ լինելու Քաջարան քաղաքի բնակիչների, ինչպես նաև՝ ԶՊՄԿ աշխատավորների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովման հարցում»։
4. Բացի այդ՝ աշխատողների պահանջների իրավաչափության, Աշխատողների աշխատավարձերի բարձրացման, աշխատանքի պայամների բարելավման, ապահովագրական ընկերության կողմից արհեստական խնդնիրների ստեղծման, իսկ հետո արդեն՝ Աշխատողների նկատմամբ հետապնդումների, քրեական վարույթի հետ կապված հարցերին իր առանձին ելույթներով, հրապարակումներով ու հարցազրույցներով հանդես եկավ նաև հանքարդյունաբերության ոլորտում վերահսկող մարմին հանդիսացող «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն»-ի ներկայացուցիչ, իրավապաշտպան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը (1, 2, 3, 4, 5):
5. Մյուս կողմից ԶՊՄԿ Արհմիությունը, Աշխատողների շահերը պաշտպանելու, իր թերացումներն ընդունելու, իրեն ամիսներ շարունակ փոխանցված դիմումները Ընկերության Ղեկավարությանը ներկայացնելու և դրանց մասին հրապարակավ հանդես գալու փոխարեն՝ շտապեց 01․02․2025թ․ ժամը 10։06-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիության համատեղ հայտարարությունը խորագրով՝ Ընկերության ֆեյսբուքյան էջում կատարված հրապարակմամբ հրապարակավ քննադատել Աշխատողներին, Գործադուլը և Աշխատողների պահանջները հրապարակային ձևով համարել անօրինական, ինչը ոչ միայն չնպաստեց կառուցողական երկխոսություն սկսելուն, այլ ավելի սրեց իրավիճակը, թերևս պետք է պարզել, թե ինչու, ահա տեքստը.
«ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիության համատեղ հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային պայմանագրերի խախտմամբ՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն սկսել կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը` վերջնագրային կերպով պահանջելով աշխատավարձի անիրատեսական բարձրացում, ինչը սաբոտաժի է ենթարկել Ընկերությունում աշխատանքային գործընթացը:
«ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունը վերոնշյալ գործողությունները գործադուլ չի համարում և չի աջակցում դրանց՝ համարելով ոչ իրավաչափ։ Աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով Ընկերության արտադրական ցիկլը խաթարվել է, Ընկերությունը և մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս։ Եթե վերոնշյալ անօրինական գործողությունները շարունակվեն, Ընկերությունը ստիպված կլինի իր աշխատակիցների զգալի թվին ուղարկել հարկադիր պարապուրդի: Հաշվի առնելով վերը նշվածը, ելնելով «ԶՊՄԿ» ՓԲԸ և Ընկերության աշխատակիցների ճնշող մեծամասնության շահերից, Ընկերությունը կիրացնի աշխատանքային պարտավորությունները խախտողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իր իրավունքները՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 21-րդ գլխի:
01.02.2025թ․»։
6. ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջում 05․02․2025թ․ ժամը՝ 23։53-ին կատարվել է ևս մեկ անհասկանալի հրապարակում,մասնավորապես հետևյալ բովանդակությամբ․
«ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Հայտնում ենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերության տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ Ոստիկանության հայտնած տեղեկատվությունը՝ ԶՊՄԿ տարածքից դուրս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, Ընկերությունը մեկնաբանել չի կարող։»
7. 2025թ․ փետրվարի 7-ին ժամը 16։45-ին ԶՊՄԿ ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջով հրապարակում արվեց, որի համաձայն Գործադուլը կամակերպած թվով ութ աշխատակիցներ աշխատանքից ազատվում են, մասնավորապես հետևյալ տեքստով. «Ընկերությունը սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։
Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել թվով ութ աշխատակիցների վերաբերյալ՝
Վերոնշյալ անձինք այլևս չեն հանդիսանում Ընկերության աշխատակիցներ և այս պահից սկսած նրանք չունեն Ընկերության հետ որևէ աշխատանքային հարաբերություն, իսկ նրանց հայտարարությունները կրում են մասնավոր բնույթ։․․․»։
8. Ընկերության ֆեյսբուքյան էջում 09․02․2025թ․ ժամը 13։40-ին հրապարակվել է հետևյալ հայտարարությունը․
«ԶՊՄԿ-ն հայտարարում է, որ Ընկերության հետ չառնչվող անձինք, հրապարակայնորեն և ուղղակի սպառնալիքներով կոչ են անում մեր աշխատակիցներին չգնալ աշխատանքի և խոչընդոտել ընկերության գործունեությունը։ Մենք սա համարում ենք անընդունելի և ակնկալում ենք իրավապահ մարմիններից այս փաստերի մանրամասն ու համապարփակ քննություն։ Արտաքին սադրիչների մասնակցությունը խանգարում է ընկերության ղեկավարության և կոլեկտիվի միջև կառուցողական աշխատանքային մթնոլորտին (․․․)»
9. Բանակցությունների դրական հանգուցալուծմանը մեծապես նպաստել է նաև ԶՊՄԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի «Սյունիք» հեռուստաընկերությանը 10․02․2025թ․ տված հարցազրույցը, որը 10․02․2025թ․ ժամը 00։57-ին հրապարակվել է Ընկերության ֆեյսբուկյան էջում և հասանելի է հետևյալ հղումով, այդ հարցազույցում Ռոման Խուդոլին ընդունել է, որ Ընկերությունում կան բազմաթիվ խնդիրներ և, որ, փաստորեն Աշխատողների կողմից բարձրացված խնդիրները կան (․․․)
10. Մյուս կողմից, Ընկերությունը 10․02․2025թ․ ժամը 11։17-ին ևս մեկ հայտարարություն է հրապարակել հետևյալ բովանդակությամբ․
«ԶՊՄԿ-ի պաշտոնական հայտարարությունը. ԶՊՄԿ-ի ղեկավարությունը, հանդես գալով որպես իր աշխատակիցների համար երաշխավոր, ստանձնում է համապատասխան պարտավորություններն ու հրապարակում է այս հայտարարությունը՝ հաստատելով, որ փոփոխությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում։
1. Աշխատավարձի քաղաքականություն
Աշխատավարձերի վերանայման համակարգի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2024 թվականի սեպտեմբերին։ Այս համակարգը ներառում է աշխատանքային ստաժի, որակավորման, դասակարգման ու սակագնային դրույքների բարձրացման հաշվառում։ Արդեն մեկնարկած գործընթացի արդյունքում ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով։ Ղեկավարությունը նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտադրամասերում կկիրառի արտադրության վերականգնումից մեկ ամսվա ընթացքում։
2. Բժշկական ապահովագրություն
Հաշվի առնելով բժշկական ապահովագրության վերաբերյալ ստացված բազմաթիվ գրավոր և բանավոր բողոքները՝ ԶՊՄԿ-ի ղեկավարությունը փետրվարի 17-ին կհայտարարի բաց մրցույթ և կընտրի նոր ապահովագրական ընկերություն, որը կապահովի աշխատակիցների պահանջներին համապատասխան որակյալ ծառայություններ։
3. Աշխատանքային պայմանների բարելավում
Վերջին տարիներին ԶՊՄԿ-ն իրականացնում է առկա համակարգերի ու նախագծերի տեխնիկական աուդիտ։ Աուդիտն ավարտվել է 2024 թվականի դեկտեմբերին, որից հետո մեկնարկել է նոր համակարգերի նախագծման և ձեռքբերման գործընթացը։ Ընկերությունը երաշխավորում է, որ ժամանակակից, բարձր արդյունավետությամբ օդափոխության և ասպիրացիայի համակարգերը կտեղակայվեն հիմնական արտադրամասերում ոչ ուշ, քան 2025 թվականի ավարտը։
Հարգելի աշխատակիցներ, կոչ ենք անում վերադառնալ ձեր աշխատավայրերը։ Այս նպատակներին և խնդիրների լուծմանը մենք կարող ենք հասնել միասին։ ԶՊՄԿ-ն միասնական կոլեկտիվ է, և մեր ընդհանուր նպատակն է կոմբինատի արդյունավետ աշխատանքը՝ ի շահ աշխատակիցների բարեկեցության, տարածաշրջանի զարգացման և Հայաստանի բարգավաճման»։
11. Գլխավոր տնօրեն Խուդոլիի անունից 2025թ․ փետրվարի 11-ին ժամը 17։18-ին համացանցային հարթակում «ԶՊՄԿ գլխավոր տնօրենի ուղերձը` կոլեկտիվին» վերնագրով հրապարակում է կատարվել, որը ևս մեկ անգամ հաստատում է վերը նշված հաշտության համաձայնությունը։ Այդ հրապարակման մեջ նշված է նաև հետևյալը․ «Հանձնառու ենք մեր աշխատակիցների հետ քաղաքակիրթ աշխատանքային մթնոլորտում քննարկել և լուծել ընթացիկ բոլոր հարցերը։ Ընկերությունը, կատարելով ավելի վաղ ստանձնած պարտավորությունները և հանդես գալով որպես աշխատակիցների անվտանգ աշխատանքային միջավայրի երաշխավոր, հորդորում է բոլոր այն աշխատակիցներին, ովքեր Ընկերության արտադրական գործունեության վերսկսմամբ կամ իրենց աշխատանքային պարտականությունների կատարմամբ պայմանավորված ենթարկվել են կամ կենթարկվեն ցանկացած տեսակի սպառնալիքի, բռնության, ոտնձգության կամ հաշվեհարդարի, այդ մասին անհապաղ հաղորդել [email protected] էլ․ փոստի հասցեով կամ +37495364587 հեռախոսահամարով։ Ընկերությունը երաշխավորում է հաղորդումների գաղտնիությունը և բացառում ազդարարողների նկատմամբ վրեժխնդրության հանդուրժումը՝ համաձայն Ընկերության «Աշխատավայրում բռնության, ոտնձգությունների, խտրականության և հաշվեհարդարի դեմ պայքարի» քաղաքականության (հետևյալ hղումով):
Ընկերությունը խստորեն դատապարտում է ցանկացած նման ճնշում իր աշխատակիցների նկատմամբ և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ կձեռնարկվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ նշված անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ պաշտպանելով իր աշխատակիցների իրավունքները և անվտանգությունը»,- նշված է եղել գրառման մեջ։ (հասանելի է հետևյալ հղումով)։
12. Այնուհետև, Ընկերության ֆեյսբուքյան էջում 18․02․2025թ․ ժամը 15։54-ին հրապարակվել է «Ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերից նախաձեռնված աշխատավարձերի համահարթեցման նոր համակարգի ներդրման անհրաժեշտության և դրույքաչափերի հնարավոր փոփոխությունների առանձնահատկությունները ներկայացնում է ԶՊՄԿ Վարչական դեպարտամենտի ղեկավար Զարա Սիանոզովան» խորագրով տեսանյութ, որը հասանելի է հետևյալ հղումով։
13. Ընկերության ֆեյսբուքյան էջում 21․02․2025թ․ժամը 09։57-ին «ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռ.Ն.Խուդոլիի և ղեկավար անձնակազմի շրջայցը` Ընկերության արտադրական օղակներ» խորագրով տեսանյութն է հրապարակվել։
14. Ընկերության ֆեյսբուքյան էջում 01․03․2025թ․ հրապարակվել է « Հանրային ռադիոյի «Առանց տողատակի» հաղորդմանը ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտյոմ Պետրոսյանն անդրադարձել է հանքարդյունաբերությանը, Հայաստանում ոլորտի հեռանկարներին, ընդերքի արդյունահանման ռիսկերին և կոմբինատի ձեռքբերումներին։» մեկնաբանությամբ տեսանյութ։
15. Ընկերության ֆեյսբուքյան էջում 18․03․2025թ․ ժամը 16։37-ին հրապարակվել է «Արդեն երրորդ տարին անընդմեջ գործարանը կայուն զարգացման տարեկան հաշվետվություն է հրապարակում՝ նկատի ունենալով լավագույն համաշխարհային չափանիշները, ինչպես նաև ձգտում է ապահովել, որ ընկերության սպառած ամբողջ էլեկտրաէներգիան արտադրվի «կանաչ» էներգիայի միջոցով․ ԶՊՄԿ տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյան» մեկնաբանությամբ նյութ ( հասանելի է հետևյալ հղումով)։
16. Ընկերության ֆեյսբուքյան էջում 25․03․2025թ․ ժամը 09։15-ին հրապարակված տեսանյութի ուսումնասիրությունից հետևում է, որ Ընկերությունն ունի 4500-ից ավելի աշխատակից, այսինքն, ստացվում է, որ Գործադուլին կողմ քվեարկողներից բացի եղել է նաև 2000-ից ավելի Աշխատակից ովքեր կարող էին շարունակել իրենց աշխատանքը, ինչը կարծես թե տեղի չի ունեցել (․․․)։
Ներկայումս աշխատանքից ազատված Աշխատողների՝ աշխատանքի վերականգնման նպատակով նախաձեռնված թիվ ՍԴ/0148/02/25, ՍԴ/0149/02/25, ՍԴ/0150/02/25, ՍԴ/0151/02/25, ՍԴ/0152/02/25, ՍԴ/0153/02/25, ՍԴ/0154/02/25, ՍԴ/0156/02/25 դատական գործերը գտնվում են ընթացիկ փուլում (․․․), ընդ որում, դրանց վերաբերյալ տեղեկությունները հասանելի են Դատական իշխանության հանրամատչելի պաշտոնական ԴատաԼեքս դատական տեղեկատվական համակարգ կայքում»:
comment.count (0)