Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) ՀՀ-ում հանքարդյունահանող ընկերություն է, որը տեղակայված է Քաջարան քաղաքում: Սովորաբար հայտնի է որպես «ZCMC», շահագործում է մոլիբդենի և պղնձի զգալի հաստատված ու կանխատեսվող պաշարներով հանքավայր։

Առաջին երկրաբանական հետազոտությունները Քաջարանում կատարվել են 1880-ական թվականներին և շարունակվել մինչև 1931 թվականը, երբ սկսվել է տարածքում լայնածավալ հորատման ծրագրերի իրականացումը: Իր առաջին արտադրանքը կոմբինատը թողարկել է 1951 թ․ Ընկերությունը հիմնվել է որպես պետական ձեռնարկություն` 1951 թվականին: 2004 թ․ ԶՊՄԿ-ը մասնավորեցվել է և նրա   սեփականատերերն են`

«ՔՐՈՆԻՄԵՏ մայնինգ» ՍՊԸ-ն` 60% բաժնեմասով,
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ –ն` 15% բաժնեմասով,
«Արմենիան մոլիբդենիում փրոդակշն» ՍՊԸ –ն` 12,5% բաժնեմասով,
«Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ –ն` 12,5% բաժնեմասով:

 

ԶՊՄԿ-ի գործադուլավորները պնդում են, որ քաղաքական ուժերի հետ կապ չունեն, եւ սպառնալիքների լեզվով հարցը չի լուծվելու
 |hetq.am|

ԶՊՄԿ-ի գործադուլավորները պնդում են, որ քաղաքական ուժերի հետ կապ չունեն, եւ սպառնալիքների լեզվով հարցը չի լուծվելու |hetq.am|

hetq.am: Երեկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ընկերությունն սկսել է անօրինական գործողությունների եւ արտադրության սաբոտաժը հրահրող եւ կազմակերպով մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները: Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել 8 աշխատակցի: Համաձայն ընկերության հաղորդագրության՝ նշված անձինք այլեւս ԶՊՄԿ-ի աշխատակից չեն, եւ նրանց հայտարարությունները կրում են մասնավոր բնույթ: «Աշխատանքից բացակայող մյուս աշխատակիցներին ընկերությունը հորդորում է օգտագործել այս հնարավորությունը՝ այսօր իրենց հերթափոխին ներկայանալ աշխատավայր եւ կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: ԶՊՄԿ-ում աշխատանքը պահպանելու Ձեր երաշխիքը կախված է Ձեր կողմից աշխատանքը անհապաղ վերսկսելուց: Բոլոր աշխատակիցների, նրանց ընտանիքների եւ ընկերության շահերից է բխում արտադրական գործընթացի շուտափույթ վերսկսումը։ Դրանից է կախված աշխատակիցներին աշխատավարձ եւ նպաստներ վճարելու հնարավորությունը»,- ասվում է ԶՊՄԿ-ի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ԶՊՄԿ-ի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են սկսել աշխատավարձերի բարձրացման եւ սոցիալական արդարության վերականգնման համար: Ազատված 8 աշխատակիցների թվում են Վահե Մխիթարյանն ու Շավարշ Մարգարյանը, որոնք գործադուլի համակարգող խորհրդի անդամներ են: Երկուսն էլ աշխատանքից ազատման մասին տեղեկացել են ԶՊՄԿ-ի պաշտոնական կայքից: Շավարշ Մարգարյանը նշում է, որ իրեն նաեւ ծանուցում է եկել, որին դեռ չի ծանոթացել: Թե ինչու հարյուրավոր գործադուլավորներից հենց իրենց են ազատել աշխատանքից, Վահե Մխիթարյանը պատասխանում է, որ հարցի հասցեատերն ինքը չէ, այլ ԶՊՄԿ-ն, բայց նկատում է, որ նշված 8 հոգուց 4-ը գործադուլը համակարգող խորհրդի անդամներ են: Շավարշ Մարգարյանի դիտարկմամբ՝ այդ 8 հոգուց 4-ին մեդիադաշտում փորձել են քաղաքականապես պիտակավորել, ինչն էլ, հնարավոր է, դարձել է ազատման պատճառ: «Հետքի» զրուցակիցն ասում է, որ ԶՊՄԿ-ն մեդիատիրույթում ձեւավորում է դիրքորոշում, թե բողոքի ակցիայի կազմակերպիչները քաղաքական նպատակներ են հետապնդում, ինչն իրականությանը չի համապատասխանում: Գործադուլի մասնակցի փոխանցմամբ՝ իրենց քայլն ի սկզբանե կապ չի ունեցել եւ հիմա էլ չունի քաղաքական ուժերի հետ:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
20:18 - 08 փետրվարի, 2025
Զանգեզուրի կոմբինատի ղեկավարությունն աշխատանքից հեռացրեց գործադուլի ամենաակտիվ մասնակիցներին
 |azatutyun.am|

Զանգեզուրի կոմբինատի ղեկավարությունն աշխատանքից հեռացրեց գործադուլի ամենաակտիվ մասնակիցներին |azatutyun.am|

azatutyun.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունն աշխատանքից հեռացնում է գործադուլի ամենաակտիվ մասնակիցներին։ Ցույցերի ութերորդ օրը կոմբինատը 8 անձանց անուններ է հրապարակել՝ գրելով, թե «անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց են սկսել»։ Աշխատանքից հեռացվածների շարքում է նաև գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը: Նա այս օրերին ամենահաճախ ելույթ ունեցած ցուցարարներից մեկն է։ «Կանխատեսելի քայլ էր, ինչին պատրաստ էինք», - «Ազատության» հետ զրույցում արձագանքեց հեռացված աշխատակիցը, - «Համակարգող խորհուրդն անպայման կփոխի իր մարտավարությունը՝ ըստ կանխատեսված սցենարի: Պայքարը շարունակվում է: Ես որևէ խնդիր չեմ տեսնում, ամեն ինչ ընթանում է իր հունով»: Բողոքի ակցիաները պատրաստվում են շարունակել վաղը։ Ղեկավարությունը մյուս աշխատակիցներին հորդորում է այսօր ներկայանալ իրենց հերթափոխին ու կատարել աշխատանքային պարտականությունները։ Կոմբինատը սա որպես գործադուլի մասնակիցներին տրվող հնարավորություն է ներկայացնում ու հավելում՝ գործը չպահպանելու նրանց երաշխիքը կախված է աշխատանքն անհապաղ վերսկսելուց։ Հայաստանի թիվ մեկ հարկատուն նաև պնդում է՝ աշխատանքի խաթարման հետևանքով օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս են կրում։ Գործադուլավորներն ի սկզբանե աշխատանքային պայմանների բարելավում էին պահանջում։ Տեսախցիկների առջև և հետևում նրանք դժգոհում են սոցիալական անարդարություններից, իրենց կատարած աշխատանքի դիմաց ցածր վարձատրությունից, իրենց ու կոմբինատի ղեկավարության եկամուտների տարբերությունից։ «Բարելավեն բանվորների աշխատանքային պայմանները, աշխատավարձերի բարձրացում: Արհամարհում են, չեն իջնում մեզ հետ հանդիպելու: Բանվորը ցուրտ ձմեռը՝ 8 օր ցեխի, ձյան մեջ կանգնած, բայց իրենք ալարում են իջնեն, բանվորի հետ հանդիպեն», - ասել էր աշխատակիցներից մեկը: Օրեր անց արդեն ասում են՝ պատրաստ են վերադառնալ աշխատանքի, եթե գրավոր երաշխիք լինի, որ ընկերության աշխատակիցները չեն պատժվելու, իսկ գործը վերսկսելուց հետո էլ կնստեն մեկ սեղանի շուրջ՝ աշխատավարձի հարցը քննարկելու։ Ընկերությունը, փաստորեն, այս նախապայմանը չկատարեց և գործադուլի ամենաակտիվ մասնակիցներին ազատեց աշխատանքից։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նրանց գործողություններն անօրինական է որակում, ցուցարարներն էլ ղեկավարությանն են մեղադրում ոչ իրավաչափ քայլեր կատարելու մեջ։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
20:55 - 07 փետրվարի, 2025
ԶՊՄԿ-ն հայտնում է ութ անձանց աշխատանքից հեռացնելու մասին

ԶՊՄԿ-ն հայտնում է ութ անձանց աշխատանքից հեռացնելու մասին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից (ԶՊՄԿ) տեղեկացնում են, որ թվով ութ աշխատակից հեռացվել են աշխատանքից։ «Ընկերությունը սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։ Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել թվով ութ աշխատակիցների վերաբերյալ՝  Մարգարյան Շավարշ Հովհաննեսի,Արշակյան Կարեն Մարութի,Մխիթարյան Վահե Սամվելի,Բաբաջանյան Գոռ Վրեժի,Բաբաջանյան Վահե Վրեժի, Բաբաջանյան Արթուր Վրեժի,Անդրեասյան Կարեն Արկադիի,Աթայան Տիգրան Արշամի։ Վերոնշյալ անձինք այլևս չեն հանդիսանում Ընկերության աշխատակիցներ և այս պահից սկսած նրանք չունեն Ընկերության հետ որևէ աշխատանքային հարաբերություն, իսկ նրանց հայտարարությունները կրում են մասնավոր բնույթ։ Աշխատանքից բացակայող մյուս աշխատակիցներին Ընկերությունը հորդորում է օգտագործել այս հնարավորությունը՝ այսօր իրենց հերթափոխին ներկայանալ աշխատավայր և կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: ԶՊՄԿ-ում աշխատանքը պահպանելու Ձեր երաշխիքը կախված է Ձեր կողմից աշխատանքը անհապաղ վերսկսելուց: Բոլոր աշխատակիցների, նրանց ընտանիքների և Ընկերության շահերից է բխում արտադրական գործընթացի շուտափույթ վերսկսումը։ Դրանից է կախված աշխատակիցներին աշխատավարձ և նպաստներ վճարելու հնարավորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ութ օր է՝ շարունակվում է Հայաստանի ամենախոշոր ձեռնարկության՝ Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլը. պահանջը աշխատավարձերի բարձրացումն է։ Ընկերությունը անիրատեսական է համարում 50 տոկոսի չափով աշխատավարձերի բարձրացումը։
16:58 - 07 փետրվարի, 2025
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն օրական 400 մլն դրամի վնաս է կրում. խոսնակ
 |civilnet.am|

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն օրական 400 մլն դրամի վնաս է կրում. խոսնակ |civilnet.am|

civilnet.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը օրական շուրջ 400 մլն դրամի վնաս է կրել գործադուլի պատճառով։ Այս մասին ՍիվիլՆեթին ասաց ԶՊՄԿ մամուլի խոսնակ Արայիկ Մարգարյանը։ Մարգարյանի խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում «աշխատակիցների մի խումբ և կոմբինատի հետ չկապված անձինք խոչընդոտել են կազմակերպության բնականոն աշխատանքը»։ Արդյունքում, ըստ նրա, կոմբինատը ֆինանսական զգալի վնասներ է կրել, իսկ պետական բյուջեն օրական ավելի քան 100 մլն դրամի հարկային եկամուտներից է զրկվել։ Ընկերությունում ակնկալում են, որ «օրինախախտները կկրեն տեղի ունեցածի համար օրենքով նախատեսված պատասխանատվություն»։ Գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշել է, որ իրենք չեն պատրաստվում դադարեցնել գործադուլը։ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել, որով կոչ է անում ԶՊՄԿ-ի աշխատակիցներին ժամը 13:00-ին ընտանիքների և աջակիցների հետ հավաքվել կոմբինատի մուտքի մոտ։ Այս քայլը նա որակել է արժանապատվության հարց, և նշել, որ ոչ ոք չի կարող ճնշումների միջոցով իրենց ստիպել, որ վերականգնվի ընկերության աշխատանքը։ Ութ օր է՝ շարունակվում է Հայաստանի ամենախոշոր ձեռնարկության՝ Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլը. պահանջը աշխատավարձերի բարձրացումն է։ Ընկերությունը անիրատեսական է համարում 50 տոկոսի չափով աշխատավարձերի բարձրացումը։
13:25 - 07 փետրվարի, 2025
ԶՊՄԿ-ի վերագործարկմանը խոչընդոտող անձանց մի մասն առհասարակ կապ չունի ընկերության հետ, աշխատակից չի համարվում․ հայտարարություն

ԶՊՄԿ-ի վերագործարկմանը խոչընդոտող անձանց մի մասն առհասարակ կապ չունի ընկերության հետ, աշխատակից չի համարվում․ հայտարարություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հայտնում են, որ այսօր Ընկերության Գլխավոր տնօրենի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Ընկերության բոլոր արտադրամասերի և ստորաբաժանումների ղեկավարների հետ։ «Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ աշխատողների ճնշող մեծամասնությունը մշտապես պատրաստ են եղել անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը և վերականգնել Ընկերության արտադրական անխափան գործընթացը։ Ավելին՝ անցած օրերին Ընկերության աշխատողները երեք անգամ փորձել են վերականգնել աշխատանքները, սակայն փոքրաթիվ (մոտ 70) անձանց խմբի հաշվեհարդարի սպառնալիքների, ֆիզիկական միջամտության և տեղաշարժի սահմանափակումների ներքո չեն կարողացել վերագործարկել արտադրությունը։ Ընկերությունը վերոգրյալ փաստերի առթիվ ՀՀ իրավապահ մարմիններին արդեն իսկ ներկայացրել է հանցագործության մասին թվով երեք հաղորդում։ Ընկերության վերագործարկմանը խոչընդոտող անձանց մի մասն առհասարակ կապ չունի Ընկերության հետ, Ընկերության աշխատակից չի համարվում և անգամ Քաջարան կամ Կապան համայնքներից չէ։ Ընկերությունը գտնում է, որ մի խումբ անձինք անօրինական միջոցների հաշվին չպետք է կարողանան շարունակաբար խաթարել ռազմավարական նշանակության կազմակերպության աշխատանքը՝ էական նյութական վնասներ հասցնելով միաժամանակ հազարավոր աշխատողներին, համայնքներին, Հայաստանի Հանրապետությանը և Ընկերությանը։ Ընկերությունը ձեռնարկելու է բոլոր օրինական միջոցները իր աշխատակիցների անվտանգության, ինչպես նաև արտադրական օբյեկտների և գույքի պաշտպանության համար։ Ընկերությունը աշխատողների հետ քննարկել է կազմակերպչական հարցեր և հանձն է առել արտադրության վերականգնումից հետո ստեղծել հատուկ հանձնաժողով, որը յուրաքանչյուր արտադրամասի հետ աշխատանքային քաղաքակիրթ մթնոլորտում կքննարկի առկա խնդիրները, ինչպես նաև մանրակրկիտ կլրամշակի աշխատավարձի ներդրվելիք փոփոխությունների ծրագիրը՝ ապահովելու համար վարձատրության առաջադեմ, թափանցիկ, արդար և համալիր լուծումներ»,- նշված է հաղորդագրության մեջ։  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլը շարունակվում է արդեն մեկ շաբաթ: Փետրվարի 5-ին կոմբինատի ղեկավարության և աշխատակիցների միջև բանակցություններն ավարտվեցին անարդյունք։ Գործադուլավորները պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում՝ անընդունելի համարելով տնօրինության առաջարկները։ Նախորդ օրերին կոմբինատի ղեկավարությունը տարածել էր հաղորդագրություն՝ նշելով, որ աշխատակիցներն աշխատավարձի անիրատեսական բարձրացում են պահանջում։ Հաղորդագրության մեջ նաև շեշտվել էր, որ աշխատակիցներին տրամադրվում է անվճար տրանսպորտ և մեկանգամյա սնունդ, սակայն աշխատակիցները հակադարձում են այս պնդումներին։   
15:39 - 06 փետրվարի, 2025
ԶՊՄԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու հարցը կառավարության տիրույթում չէ․ նախարար |civilnet.am|

ԶՊՄԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու հարցը կառավարության տիրույթում չէ․ նախարար |civilnet.am|

civilnet.am: Բնականաբար մտահոգված ենք։ Եթե Հայաստանի արդյունաբերության առաջատարը մեկ շաբաթ չի աշխատում, դա ազդելու է տնտեսական ցուցանիշների և հարկերի հավաքագրման վրա։ Մեկնաբանելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ ստեղծված իրավիճակն ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Մեզ համար կատարյալ տարբերակ կլինի, որ օր առաջ վերսկսվի հանքարձյունաբերական գործարանի աշխատանքը»,-ասել է Պապոյանը։ Հարցին, թե ի՞նչ է անում կառավարությունն իրավիճակը հանգուցալուծելու համար, նախարարը նշեց, որ դա արհմիության և հանքարդյունաբերության աշխատակիցների տիրույթում գտնվող հարց է։ «Իսկ Էկոնոմիկայի նախարարությունը պետք է հուսա, որ արհմիության աշխատողների և կազմակերպության ղեկավարության միջև բանակցույթունները կավարտվեն այն արդյունքով, որ հանքը օր առաջ կսկսի աշխատել»,-ասել է Պապոյանը։ Նախարարի խոսքով, Էկոնոմիկայի նախարարության համար լավագույն իրավիճակը հանքի աշխատելն է, որովհետև Հայաստանի շահը դրանից է բխում, որովհետև հանքի աշխատելը նշանակում է տնտեսության աճ, արտահանման աճ և այլն։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլը շարունակվում է արդեն մեկ շաբաթ: Փետրվարի 5-ին կոմբինատի ղեկավարության և աշխատակիցների միջև բանակցություններն ավարտվեցին անարդյունք։ Գործադուլավորները պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում՝ անընդունելի համարելով տնօրինության առաջարկները։ Նախորդ օրերին կոմբինատի ղեկավարությունը տարածել էր հաղորդագրություն՝ նշելով, որ աշխատակիցներն աշխատավարձի անիրատեսական բարձրացում են պահանջում։ Հաղորդագրության մեջ նաև շեշտվել էր, որ աշխատակիցներին տրամադրվում է անվճար տրանսպորտ և մեկանգամյա սնունդ, սակայն աշխատակիցները հակադարձում են այս պնդումներին։
14:06 - 06 փետրվարի, 2025
ԶՊՄԿ–ի աշխատակիցների միջև ծեծկռտուք է եղել, կան բերման ենթարկվածներ
 |arm.sputniknews.ru|

ԶՊՄԿ–ի աշխատակիցների միջև ծեծկռտուք է եղել, կան բերման ենթարկվածներ |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Տեղեկություններ են ստացվել, որ Քաջարանի պոչամբար թաղամասում ծեծկռտուք է եղել։ Անմիջապես միջոցառումներ են ձեռնարկվել։ Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։  «Դեպքի վայր են գնացել ոստիկաններ, կանխվել են հետագա զարգացումները։ Այս պահի դրությամբ կա 8 բերման ենթարկված»,- ասել է խոսնակը։  Ավելի վաղ հայտնել էինք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն վեցերորդ օրն է կանգնած է։ Գործադուլի դուրս եկած աշխատակիցները պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում՝ անընդունելի համարելով տնօրինության առաջարկները։ Այսօր ավելի քան երկու ժամ բանակցություններ են ընթացել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և արդեն վեցերորդ օրը գործադուլ անող աշխատակիցների միջև։ Ինչպես և երեկվա հանդիպմանը, այսօր ևս համաձայնություն ձեռք չբերվեց: Գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը հանդիպումից առաջ «Ազատությանը» փոխանցել էր, որ «մինչև խնդիրը չլուծվի, ընդվզումը շարունակվելու է»։   
22:00 - 05 փետրվարի, 2025
ԶՊՄԿ տնօրինության և գործադուլավորների միջև համաձայնություն ձեռք չբերվեց
 |azatutyun.am|

ԶՊՄԿ տնօրինության և գործադուլավորների միջև համաձայնություն ձեռք չբերվեց |azatutyun.am|

azatutyun.am: Երկու ժամից ավելի շարունակված բանակցությունները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և արդեն վեցերորդ օրը գործադուլ անող աշխատակիցների միջև այսօր էլ ավարտվեցին անարդյունք։ Ինչպես և երեկվա հանդիպմանը, այսօր ևս համաձայնություն ձեռք չբերվեց: Գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը հանդիպումից առաջ «Ազատությանը» փոխանցել էր, որ «մինչև խնդիրը չլուծվի, ընդվզումը շարունակվելու է»։ Մխիթարյանը նաև պարզաբանել էր՝ աշխատավարձի արժանապատիվ բարձրացման իրենց պահանջը ենթադրում է աշխատավարձի բարձրացում 120-150 հազար դրամով։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն վեցերորդ օրն է կանգնած է։ Գործադուլի դուրս եկած աշխատակիցները պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում՝ անընդունելի համարելով տնօրինության առաջարկները։
20:01 - 05 փետրվարի, 2025
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքները հինգ օր է դադարեցված են
 |azatutyun.am|

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքները հինգ օր է դադարեցված են |azatutyun.am|

azatutyun.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքները դադարեցված են։ Կոմբինատի լրատվության բաժնի ղեկավար Արայիկ Մարգարյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ ուրբաթ օրվանից կոմբինատի աշխատանքը դադարեցված է, և արտադրական գործընթացը կանգնած է. - «Հիմնական արտադրական հատվածները կանգնած են, արտադրություն չկա»։ Հարցին, թե դա ինչպիսի՞ հետևանքների կհանգեցնի, Մարգարյանն արձագանքեց. - «Բնականաբար, դա տնտեսական, անվտանգային, նաև բնապահպանական հետևանքներ կարող է առաջացնել, որը մեզ ամենաշատն է մտահոգում։ Իսկ արդյոք կոմբինատը քայլեր ձեռնարկում է, որպեսզի երկխոսություն տեղի ունենա գործադուլի դուրս եկած աշխատակիցների հետ, և իրավիճակը հանգուցալուծվի. կոմբինատի լրատվականի ղեկավարն ասաց, թե այդ հարցին պետք է պատասխանի արհմիությունը: «Գործընթաց տեղի է ունենում, կանգնած չէ, փակուղային իրավիճակ չէ, որքան գիտեմ», - նշեց Մարգարյանը: Գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը նույնպես վերասհաստատեց՝ կոմբինատի աշխատանքներն այս պահին դադարեցված են, քանի որ գործադուլի հետևանքով չեն գործում բաց հանքի, փականագործների վերանորոգման, հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամասերը։ Չի աշխատում նաև հարստացուցիչ ֆաբրիկան, որտեղ ստացվում է վերջնական արտադրանքը:
17:08 - 04 փետրվարի, 2025
Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կեսից ավելին «այո» է ասել աշխատանքային պայմանների բարելավմանը
 |azatutyun.am|

Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կեսից ավելին «այո» է ասել աշխատանքային պայմանների բարելավմանը |azatutyun.am|

azatutyun.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 2 հազար 448 աշխատակից «այո» է ասել աշխատավարձերի բարձրացման և աշխատանքային պայմանները բարելավելու պահանջին: Կոմբինատում, ըստ ընկերության պաշտոնական տվյալների, աշխատում է ավելի քան 4 հազար 600 մարդ։ Ընկերության պատմության մեջ առաջին անգամ քվեարկություն կազմակերպած և արդեն չորս օր գործադուլ անող աշխատակիցները այս կերպ փորձում էին ապացուցել, որ տնօրինությունը «ստում է», երբ պնդում է, թե աշխատողների ընդամենը 7-8 տոկոսն է պահանջում աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Հայաստանի լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Էդուարդ Փահլևանյանն «Ազատությանն» ավելի վաղ փոխանցել էր, որ իրավիճակը հանգուցալուծելու համար աշխատավարձի բարացրացման և պայմանների բարելավման հարցի շուրջ քվեարկության ավարտից հետո կհանդիպեն կոմբինատի ղեկավարությանը։ Հաշվարկից հետո նախատեսվում է հանձնաժողովի ստեղծում, որն էլ աշխատակիցների պահանջներով վաղը առավտյան ներկայանալու է բանակցությունների, հավելել է Էդուարդ Փահլևանյանը: Պղնձամոլիբդենային կոմբինատից էլ ասել էին, որ իրենց դիրքորոշումը կհայտնեն իրավական գործընթացի ավարտից հետո: Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
20:04 - 03 փետրվարի, 2025
Զանգեզուրի կոմբինատի աշխատակիցները փակ քվեարկություն են իրականացնում |azatutyun.am|

Զանգեզուրի կոմբինատի աշխատակիցները փակ քվեարկություն են իրականացնում |azatutyun.am|

azatutyun.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատմության մեջ առաջին անգամ գործադուլի դուրս եկած աշխատակիցները փակ, գաղտնի քվեարկություն են կազմակերպել՝ ցույց տալու, որ տնօրինությունը «ստում է», երբ պնդում է, թե կոմբինատի աշխատակիցների ընդամենը 7-8 տոկոսն է պահանջում աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ «Աջակցո՞ւմ եք աշխատավարձի բարձրացման և աշխատանքային պայմանների բարելավման պահանջով կազմակերպված գործադուլին» վերտառությամբ քվեաթերթիկը կեսօրին մոտ լրացրել և քվեատուփն էր գցել մոտ 2000 աշխատակից, իսկ կոմբինատում, ըստ ընկերության պաշտոնական տվյալների, աշխատում է ավելի քան 4 հազար 600 մարդ։ «Արդեն մոտենում է 2000-ին, որը մեզ համար բավական է, որ ցույց տանք, որ մեծամասնություն է», - ասաց պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներից Շավարշ Մարգարյանը: Քվեարկության ավարտից հետո, ըստ գործադուլը կազմակերպած աշխատակիցների ներկայացրած տվյալների, մասնակցել է ավելի քան 2 հազար 400 հոգի։ Գործադուլ անողները մի քվեատուփը դրել են Քաջարան քաղաքի կենտրոնում, մյուսը՝ կոմբինատի տարածքում։ Գործընթացի թափանցիկությունն ապահվելու համար կոմբինատի աշխատակիցներն իրենց ուժերով նաև տեսանկարահանում են քվեարկությունը՝ տեսախցիկը կպչուն ժապավենով ամրացնելով ճաղերին։ «Դե մենք պետություն չենք, որ կարողանանք կազմակերպել քվեարկությունը, առաջին անգամ ենք անում: 12 ժամվա դրությամբ 42 տոկոս եկել է, ստորագրել: Պարոնա՛յք ղեկավարություն, մի տարածեք նման կեղծիքներ», - հավելեց Շավարշ Մարգարյանը: Պղնձամոլիբդենային կոմբինատը նախորդ օրերին պնդում էր, թե գործադուլի դուրս եկած քաղաքացիները աշխատավարձի անիրատեսական բարձրացում են պահանջում՝ սպառնալով իրավական պատասխանատվության ենթարկել խախտումներ կատարողներին: «Դուք չեք կարող մեզ հաղթել: Հա փորձեցիք, մի քիչ ճնշեցիք, դուք գիտե՞ք ինչ, մարդիկ էստեղ կկոտրվեն, չէ, մարդիկ մինչև վերջ մնալու են», - շարունակեց աշխատակիցը, մյուսը հավելեց. «Եթե մեզ սպառնում են հեռացումով և այլն, մենք կանայք կանգնելու ենք մեր տղաների կողքին՝ մենք ենք փակելու ճանապարհը, մենք ենք պահանջելու»: Հայաստանի թիվ մեկ հարկատուն նաև հրապարակել է որոշ աշխատավարձերի չափեր՝ ֆլոտատոր՝ 399 - 594 հազար դրամ, փականագործ՝ 329 - 580 հազար դրամ, կոնվեյերավար՝ 450-480 հազար դրամ (հարկերը ներառյալ)։ Այսինքն՝ սա չհարկված աշխատավարձերի չափն է, իրականում աշխատավարձերը շատ ավելի քիչ են, ինչը, գործադուլի դուրս եկած աշխատակիցների համոզմամբ, հատուկ է արվել, որպեսզի մոլորեցնեն հանրությանը, իսկ ավելի ցածր աշխատավարձերի մասին ընդհանրապես որևէ խոսք չկա: «Այդ գումարի 30 տոկոսը չի ստանում մարդը, փաստացի ինքը քիչ է ստանալու, իսկ իրենք ուզում են ուղղակի մանիպուլյացիա անել, մարդկանց մոտ տպավորություն ստեղծեն, որ տեսեք՝ այս քաջարանցիները ինչ կարգի հղփացած մարդիկ են՝ այդքան ստանում են, էլի պահանջում են», - նշեց Շավարշ Մարգարյանը։ «Իրենց ոնց ձեռք է տալիս, այդպես են ներկայացնում, բա խի՞ ամենացածր ստացողի թղթերը չեն ներկայցնում: Մարդ կա՝ ստանում է 200 հազար, 180 հազար», - հավելեց Հովհաննես Վարդանյանը: Գործադուլի դուրս եկած կոմբինատի աշխատակիցները աշխատավարձի բարձրացումից բացի, մատնանշում են աշխատանքային վատ պայմանները, ասում են՝ 50-ականների հին տեխնիկան այդպես էլ չի փոխվում, փոխարենը իրենց ամեն շարժը հսկում են նորագույն տեսախցիկների միջոցով. «Խոնավության մեջ, փոշու մեջ, ցեխերի մեջ մարդիկ տանջվում են»: Երեկոյան ժամը 6-ին մոտ քվեարկությունն ավարտվեց և սկսվեց  ձայների հաշվարկը։ Պղնձադամոլիբդենային կոմբինատից փոխանցեցին՝ իրենց դիրքորոշումը կհայտնեն իրավական գործընթացի ավարտից հետո: Կառավարությունը, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո կոմբինատի 22 տոկոսի սեփականատերն է, առայժմ չի արձագանքել արդնե 4 օր շարունակվող գործադուլին և աշխատողների պահանջներին։   Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։   
18:52 - 03 փետրվարի, 2025
Զանգեզուրի կոմբինատի աշխատակիցները քվեարկություն են նախաձեռնել գործադուլին աջակցելու վերաբերյալ
 |azatutyun.am|

Զանգեզուրի կոմբինատի աշխատակիցները քվեարկություն են նախաձեռնել գործադուլին աջակցելու վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները Քաջարանում փակ քվեարկություն են նախաձեռնել՝ ի պատասխան կոմբինատի տնօրինության և արհմիության կողմից գործադուլը «անօրինական գործողություններ» որակելու դիրքորոշմանը: Արդեն երրորդ օրն է՝ կոմբինատի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են անում՝ աշխատավարձի 50 տոկոս բարձրացման և տարրական աշխատանքային պայմանների պահանջով: Քաղաքի կենտրոնում և կոմբինատի տարածքում քվեատուփեր են տեղադրվել, որտեղ աշխատակիցները կարող են անանուն քվեարկել՝ աջակցո՞ւմ են գործադուլի պահանջին, թե՞ ոչ։ Կոմբինատն ու արհմիությունը երեկ համատեղ հայտարարություն էին տարածել, պնդելով, թե աշխատողների պահանջն անիրատեսական է, իսկ գործադուլը՝ ոչ իրավաչափ: Հայտարարությունում նաև նշված է, որ «աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով ընկերության աշխատանքը խաթարվել է, ընկերությունն ու մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս»:
17:47 - 02 փետրվարի, 2025
Զանգեզուրի կոմբինատի աշխատակիցները շարունակում են գործադուլը. ԶՊՄԿ-ից արձագանքում են

Զանգեզուրի կոմբինատի աշխատակիցները շարունակում են գործադուլը. ԶՊՄԿ-ից արձագանքում են

Արդեն երրորդ օրն է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են անում՝ աշխատավարձի 50 տոկոս բարձրացման և տարրական աշխատանքային պայմանների պահանջով: Աշխատակիցներից Վահե Մխիթարյանը հայտնեց, որ մի քանի տասնյակ աշխատողներ այս գիշեր էլ կոմբինատի տարածքում են անցկացրել: Նա պնդեց, որ շարունակելու են գործադուլն այնքան, մինչև չբավարարվի իրենց պահանջը: «Սա արժանապատվության և սոցիալական արդարության համար պայքար է»,- նշեց Մխիթարյանը: ԶՊՄԿ-ի մամուլի պատասխանատու Արայիկ Մարգարյանը «Ազատությանը» փոխանցեց, որ «օրինախախտների հետ կոմբինատի տնօրինությունը չի պատրաստվում բանակցել»։ «Կոմբինատի մի քանի արտադրամասերում աշխատանքը կանգնած է», - հավելեց նա:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։Լուսանկարում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլը/1-ը փետրվարի, 2025թ./Ազատություն
14:41 - 02 փետրվարի, 2025
«Այսպես ֆաշիստներն էին անում». Պղնձամոլիբդենայինի աշխատակիցները գործադուլ են անում
 |azatutyun.am|

«Այսպես ֆաշիստներն էին անում». Պղնձամոլիբդենայինի աշխատակիցները գործադուլ են անում |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի թիվ մեկ հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը չի ապահովում աշխատակիցների տարրական իրավունքները, ասում է գործարանի աշխատակիցներից Վահե Մխիթարյանը, որ երեկվանից գործադուլի է մասնակցում: Քաջարանի գործարանի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են հայտարարել: Պահանջում են տարրական աշխատանքային պայմաններ, ինչպես աշխատակիցն է ձևակերպում, թունավոր մթնոլորտում դիմանալու համար և աշխատավարձի բարձրացում: «Ես աշխատում եմ հարստացուցիչ ֆաբրիկայում, սելեկցիայի բաժնում: Ամենակարևորը՝ օդափոխության համակարգ, նորմալ զուգարանային պայմաններ, տաք ջուր զուգարանում, ճաշասենյակներում լվացարաններ չկան: Ձմռանը ցուրտ է, ամռանը՝ շոգ, ներսում թունավոր օդ է: Մեր առաջնային պահանջն է, որ բաց երկխոսություն կազմակերպեն աշխատակիցների ու տնօրինության միջև», - «Ազատությանը» պատմեց Վահե Մխիթարյանը: Մխիթարյանն ասաց՝ երեկ առավոտյան հանդիպել են տնօրենին ու փոխտնօրեններին, բայց կառուցողական չի եղել: Հատկապես աշխատավարձի հարցը չեն ցանկացել քննարկել: Միջնորդել է Քաջարանի համայնքապետը, բայց էլի չի ստացվել կոմպրոմիսը աշխատակիցների ու տնօրինության միջև: Պայքարը շարունակելու են, վստահեցնում է մեր զրուցակիցը: Գործադուլ հայտարարած աշխատակիցները պահանջում են 50 տոկոսով բարձրացնել աշխատավարձը: Գործարանից այսօր հայտարարությամբ արձագանքել են, որ նրանց պահանջը անիրատեսական է, իսկ գործադուլը ոչ իրավաչափ: «Աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով Ընկերության արտադրական ցիկլը խաթարվել է, Ընկերությունը և մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս», - նշված է հայտարարությունում:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
18:06 - 01 փետրվարի, 2025