civilnet.am: Ազգային ժողովը մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը, որն առաջարկում էր ԱԺ կողմից հայտարարություն ընդունել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Նախաձեռնությունն օրակարգ չընդգրկվեց՝ 27 կողմ, 54 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։
Նախագիծը նախկինում բացասական եզրակացություն էր ստացել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ «Պատիվ ունեմ»-ի քարտուղար Տիգրան Աբրահամյանը ԱԺ նիստում հայտարարեց, որ հանձնաժողովում քննարկումն ընթացել է աշխարհաքաղաքական շահերի բախման և թեմայից շեղված մեկնաբանությունների շրջանակում։
Հայտարարության նախագծում նշվում էր, որ 80 տարի առաջ քաղաքակիրթ մարդկությունը, համատեղ ջանքերով և զոհողություններով, հաղթանակ տարավ նացիստական Գերմանիայի նկատմամբ։ Անդրադարձ կար նաև Շուշիի 1992-ի ազատագրմանը՝ որպես հայ ժողովրդի փառահեղ հաղթանակ։
comment.count (0)