Սևան-Մարտունի-Վարդենիս ճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի
22:31 - 27 մայիսի, 2025

Սևան-Մարտունի-Վարդենիս ճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 29-ին և 30-ին՝ ժամը 07։00-ից մինչև19։00, Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածը փակ կլինի երթևեկության համար։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Վարորդներին առաջարկվում է նշված տեղամասը շրջանցել Լճաշեն բնակավայրով անցնող ճանապարհով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել