Բայրամովը ամերիկացի պաշտոնյային ներկայացրել է «խոչընդոտները» բանակցություններում
 |civilnet.am|
16:38 - 30 մայիսի, 2025

Բայրամովը ամերիկացի պաշտոնյային ներկայացրել է «խոչընդոտները» բանակցություններում |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ընդունել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը, այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ներկա իրավիճակն ու հեռանկարները, ինչպես նաև ադրբեջանական կողմը տեղեկացրել է այդ գործում առկա «խոչնդոտների» մասին։

Բացի այդ, երկու երկրների պատվիրակությունները զրուցել են ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ կենտրոնանալով նաև էներգետիկ հարցերի վրա։

Ամերիկացի պաշտոնյան նախօրեին Հայաստանում էր, որտեղ հանդիպել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Հայ-ամերիկյան բանակցություններում կողմերն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, ինչպես նաև զրուցել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել