Ջեյհուն Բայրամով

2020 թվականի հուլիսից՝ Ադրբեջանի արտագին գործերի նախարար։

Ջեյհուն Բայրամովը ծնվել է 1973 թվականին Բաքվում: Ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Հետագայում նա ավարտել է Ադրբեջանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996-2000 թվականներին աշխատել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում՝ տարբեր պաշտոններում։ 2018-2020 թվականներին եղել է Ադրբեջանի կրթության նախարարը։

 

Բայրամով. «Ադրբեջանը լեգիտիմ սպասումներ ունի Հայաստանից»
 |azatutyun.am|

Բայրամով. «Ադրբեջանը լեգիտիմ սպասումներ ունի Հայաստանից» |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանը «լեգիտիմ սպասումներ ունի Հայաստանից», այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ հավելելով, որ շփումներ կան հայկական կողմի հետ: Ջեյհուն Բայրամովը նշել է, որ այս սպասումները կապված են Հայաստանի սահմանադրությունից «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելու, ինչպես նաև Մինսկի խմբի լուծարման հետ»: Երեկ նաև Հայաստանի արտգործնախարարն էր ասել, որ ադրբեջանական կողմի հետ «խոսակցություն կա»: Ընդունելով, որ առաջընթաց չկա, Արարատ Միրզոյանը չէր բացառել նաև, որ առաջիկայում «հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով առաջիկայում գուցե լավ նորություններ լինեն»: Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցրել են մոտ երկու ամիս առաջ: Չնայած այն ստորագրելու հայկական կողմի բազմաթիվ առաջարկներին՝ Ադրբեջանն առայժմ դրական չի արձագանքել՝ վերահաստատելով իր նախապայմանները՝ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի սահմանադրության փոփոխություն:
13:42 - 10 մայիսի, 2025
Եվրամիությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ տևական և կայուն խաղաղության հասնելու ջանքերին. Կայա Կալաս |armenpress.am|

Եվրամիությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ տևական և կայուն խաղաղության հասնելու ջանքերին. Կայա Կալաս |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Բրյուսելն աջակցում է տևական և կայուն խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին և ողջունում է խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։  Այս մասին Կայա Կալասը հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք լավ քննարկումներ ունեցանք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ։ Եվրոպական միությունն աջակցում է տևական և կայուն խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին։ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ դրան հասնելու հնարավորություն ունեն։ Ցանկանում եմ նաև ողջունել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի վերջնականացման համաձայնեցումը։ Մենք անհամբեր սպասում ենք հաջորդ քայլերին»,-նշել է Կալասը։ 
17:33 - 25 ապրիլի, 2025
Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն
 |azatutyun.am|

Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը կձեռնարկի համապատասխան քայլեր՝ Սահմանադրությամբ ամրագրված Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը վերացնելու համար, այսօր Բաքվում հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԵՄ արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։Այս պահանջներից բացի Բայրամովը կոչ է արել նաև քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի և Թուքրիայի դրոշների այրումը որպես հանցագործություն ճանաչելու համար։ «Հայաստանում ռևանշիստական տրամադրությունները լուրջ մտահոգության տեղիք են տալիս», - ասել է նա, հավելելով․ - «Կցանկանայի նշել վերջերս Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրման հետ կապված միջադեպերը: Ցավոք, նմանատիպ միջադեպ տեղի ունեցավ երեկ նաև Ֆրանսիայում: Մենք ակնկալում ենք, որ այս երկրների համապատասխան մարմինները վճռական գործողություններ կձեռնարկեն՝ ապահովելու, որ մեկ այլ երկրի ատրիբուտների այրումը ճանաչվի որպես հանցագործություն»:Եվրամիության արտգործնախարարն իր հերթին հայտարարել է, թե Ադրբեջանը տարածաշրջանում ԵՄ-ի կարևոր գործընկեր է։ «Մենք ակնկալիքներ ունենք մեր հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ»,- ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն Կայա Կալլասը՝ նախագահ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
15:13 - 25 ապրիլի, 2025
Նախիջևան անարգել մուտքը դեռևս չի ապահովվել. Բայրամով
 |azatutyun.am|

Նախիջևան անարգել մուտքը դեռևս չի ապահովվել. Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Խաղաղության համաձայնագրի տեքստի վրա աշխատանքներն ավարտվել են մարտին, սակայն գործընթացի վերջնական ավարտի հարցում Բաքուն Երևանից դեռ ակնկալիքներ ունի, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը սլովենացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունից և Մինսկի խմբի լուծարումից բացի չլուծված է մնում նաև հաղորդակցությունների բացման հարցը։ «Ես նշել եմ Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացման, ինչպես նաև Մինսկի խմբի վերացման անհրաժեշտությունը: Սահմանազատման գործընթացն ընթացքի մեջ է, բայց հաղորդակցությունների բացման հարցը դեռևս չլուծված է մնում: Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել նաև այն փաստի շուրջ, որ Նախիջևան անարգել մուտքը դեռևս չի ապահովվել», - թվարկել է Բայրամովը։ Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:
14:58 - 17 ապրիլի, 2025
Ադրբեջանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
 |1lurer.am|

Ադրբեջանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Ալ-Շեյբանիի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Նախարարներն ընդգծել են Ադրբեջանի և Սիրիայի միջև լայն համագործակցության հեռանկարները: Բայրամովը երախտագիտություն է հայտնել երկարատև դադարից հետո Սիրիայում Ադրբեջանի դեսպանության աշխատանքի վերականգնմանը ցուցաբերած աջակցության համար:  Նա նաև ընդգծել է, որ Բաքուն մտադիր է մասնակցել Սիրիայի վերականգնման գործընթացին: Կարևորվել է Ադրբեջան-Թուրքիա-Սիրիա համագործակցության եռակողմ ձևաչափի զարգացումը։  Նախարարները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
18:33 - 15 ապրիլի, 2025
Մոսկվան պատրաստակամություն է հայտնել նպաստելու ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լավրով-Բայրամով հանդիպման մասին
 |tert.am|

Մոսկվան պատրաստակամություն է հայտնել նպաստելու ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լավրով-Բայրամով հանդիպման մասին |tert.am|

tert.am: Ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում  կայացել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հանդպումը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ։ Նշվել է 3+3 Տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի շրջանակներում փոխգործակցության շարունակականության, ինչպես նաև Կասպյան հնգյակի աշխատանքի ակտիվացման կարևորությունը։ Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ընդգծվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի ողջ շրջանակի իրականացման անհրաժեշտությունը։
16:34 - 12 ապրիլի, 2025
ՀՀ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է․ Միրզոյանը՝ Բայրամովին
 |tert.am|

ՀՀ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է․ Միրզոյանը՝ Բայրամովին |tert.am|

tert.am: ՀՀ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է, այս մասին «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկման ընթացքում ասել է Արարատ Միրզոյանը։ «Ընդհակառակը, մենք մեր մտահոգություններն ունենք Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված, բայց անընդհատ չենք բարձրացնում այդ հարցը, որովհետև համաձայնագրի տեքստում ունենք կոնկրետ դրույթ, որում ասվում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրությունը ՝ սույն համաձայնագիրը չկատարելն արդարացնելու համար»,- նշել է նա։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը իր հերթին նշել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների վերացումը իրական հնարավորություն է բացում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։   
14:19 - 12 ապրիլի, 2025
Բայրամովը կրկին ականների ու ՀՀ Սահմանադրության հարցն է բարձրացրել
 |azatutyun.am|

Բայրամովը կրկին ականների ու ՀՀ Սահմանադրության հարցն է բարձրացրել |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Աբու Դաբիյում նախօրեին հանդիպել է իր գործընկեր Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահիանի հետ, քննարկել համագործակցությունը, մասնավորապես, քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ և հումանիտար ոլորտներում։ Ըստ ադրբեջանական Azertac-ի՝ Բայրամովը Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարին է ներկայացրել «տարածաշրջանում վերականգնողական աշխատանքները», խոսել «խաղաղության պայմանագրից ու առկա մարտահրավերներից»։ Ադրբեջանի արտգործնախարարը կրկին ընդգծել է «ականների սպառնալիքներն» ու «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները», որոնք, ինչպես Բայրամովն է ասել, «առկա են Հայաստանի Սահմանադրության մեջ և մի շարք օրենսդրական ակտերում։ Ադրբեջանական կողմի փոխացմամբ, ընդգծվել է Արաբական Միացյալ Էմիրությունների աջակցության կարևորությունն «ականազերծման, ինչպես նաև Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման հարցում»։ Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, հրադադարը խախտելու մեղադրանքներ, վերջին օրերին էլ ականների հարցն է բարձրացնում՝ պահանջելով միջազգային հանրությունից պատասխանատվության ենթարկել Հայաստանին՝ «տարածքներն ականներով պատելու ու ականազերծման աշխատանքները միտումնավոր խոչընդոտելու համար»։ Երևանը Սահմանդրությունը փոփոխելու պահանջն իր ներքին գործերին միջամտելու փորձ է որակում, ԵԱՀՄ Մինսկի խմբի լուծարումն, ասում է, հնարավոր է միայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, հերքում է հրադադարի խախտումների բոլոր մեղադրանքները, իսկ ականապատ դաշտերի ավելի լավ որակի քարտեզներ, ըստ Երևանի, պարզապես չկան՝ Հայաստանն «ինչ քարտեզ ու տեղեկություն ունեցել է, արդեն փոխանցել է Բաքվին»։
13:56 - 08 ապրիլի, 2025
Բայրամովը կրկին խաղաղության պայմանագրի կնքման պայմաններն է հնչեցրել՝ ՀՀ Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում

 |factor.am|

Բայրամովը կրկին խաղաղության պայմանագրի կնքման պայմաններն է հնչեցրել՝ ՀՀ Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում |factor.am|

factor.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների համագործակցության հարցեր, տարածաշրջանային ներկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի վիճակը։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ տեղեկացնելով տարածաշրջանում տիրող իրավիճակի և խաղաղության գործընթացի մասին՝ Բայրամովը հայտարարել է, որ չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին՝ այն ստորագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարել՝ իբր, «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու համար»։ Նաև ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ համապատասխան կառույցների վերացման անհրաժեշտությունը։ Նախարարները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
18:28 - 19 մարտի, 2025
Բայրամովը հայտարարում է, թե խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացն ավարտված է

Բայրամովը հայտարարում է, թե խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացն ավարտված է

«Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացն ավարտված է»։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցներ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նախարարը նշել է, որ «Հայաստանը ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները մնացած երկու կետերի վերաբերյալ»։  «Տեքստի վրա աշխատանքն ավարտված է։ Հաջորդ փուլում Հայաստանի Սահմանադրությամբ պետք է վերացվեն տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ։ Բացի այդ, Մինսկի խումբն ու նրա մնացորդները պետք է լուծարվեն»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։ Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։ Երեկ՝ մարտի 12-ին, Արարատ Միրզոյանը պատասխանելով հարցին, թե հայկական կողմը համաձա՞յն է հրաժարվել միջազգային հայցերից նախքան խաղաղության պայմանագրի ստորագրումը, ասել էր․ - «Մի շարք հարցեր քննարկվում են խաղաղության պայմանագրի տեքստի շրջանակներում, և հետևաբար, եթե համաձայնեցվում են, կարող են և պարտադիր պետք է կիրառվեն՝ պայմանագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո։ Այո՛, մենք քննարկում ենք նաև Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը, միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը և եթե համաձայնեցվի, ստորագրվի և մտնի ուժի մեջ, այս կետերը, ինչպես և մնացած բոլոր կետերը ենթակա են պարտադիր կատարման»։
15:47 - 13 մարտի, 2025
Ադրբեջանը մեր հուսալի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է. Տոկաև

Ադրբեջանը մեր հուսալի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է. Տոկաև

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին Աստանայում ընդունել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:  Վերջինս նշել է, որ Բաքվի հետ հարաբերությունները Աստանայի համար  կարևոր նշանակություն ունեն։ Տոկաևի խոսքով՝ Ղազախստանն Ադրբեջանը դիտարկում է որպես հուսալի ռազմավարական գործընկեր և դաշնակից: Բայրամովն էլ ընդգծել է երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը: Նա շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Ակտաուում Ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման հետ կապված օպերատիվ աջակցության համար:  Հանդիպման ընթացքում քննարկվել են խոշոր ռազմավարական նախագծերի իրականացման հարցեր: Քննարկվել են նաև առևտրի, ներդրումների, թվայնացման, տարանցման և տրանսպորտի ոլորտներում հետագա փոխգործակցության հեռանկարները:
18:30 - 11 մարտի, 2025
Բայրամովը կրկին որպես խաղաղության խոչընդոտ նշել է «ՀՀ Սահմանադրությունն ու ռազմականացումը»
 |factor.am|

Բայրամովը կրկին որպես խաղաղության խոչընդոտ նշել է «ՀՀ Սահմանադրությունն ու ռազմականացումը» |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանը, իբր, «դեռևս տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ, երկրում կան ռևանշիստական ​​տրամադրություններ, այս ամենը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Բաքվի և Երևանի միջև տևական խաղաղության հաստատմանը»։ Այս մասին նա հայտարարել է Աստանայում իր ղազախ գործընկեր Մուրատ Նուրթլեուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա շնորհակալություն է հայտնել Ղազախստանին անցյալ տարվա մայիսին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների հարթակ տրամադրելու համար։ Ըստ Բայրամովի՝ այդ քայլը ցույց է տալիս, որ Ղազախստանը մեծ նշանակություն է տալիս Բաքու-Երևան խաղաղության գործընթացին։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական ​​հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը բավականին մեծ ճանապարհ է անցել։ Չնայած դրան, տևական խաղաղության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ են մնում։ Հիմնականը Հայաստանի Սահմանադրության մեջ պահպանվող տարածքային պահանջներն են Ադրբեջանի նկատմամբ, այդ երկրի արագ ռազմականացումն ու ռևանշիստական ​​տրամադրությունների աճը»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
11:45 - 11 մարտի, 2025
Ջեյհուն Բայրամովը կրկին ասել է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ շարունակվող տարածքային պահանջները խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտն են |factor.am|

Ջեյհուն Բայրամովը կրկին ասել է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ շարունակվող տարածքային պահանջները խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտն են |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Մեծ Բրիտանիայի արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկու երկրների միջև համագործակցության օրակարգի հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ներկա իրավիճակը, հարաբերությունների կարգավորման իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Բրիտանացի նախարարը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ Նա ասել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել ողբերգության պատճառների հետաքննության հարցում։ «Ադրբեջանի ԱԳ նախարարն իր հերթին տեղեկատվություն է տրամադրել տարածաշրջանում առկա իրավիճակի և խաղաղ գործընթացի մասին՝ նշելով, որ չնայած խաղաղության համաձայնագրի և սահմանազատման հարցում զգալի առաջընթացին, Հայաստանի Սահմանադրության մեջ շարունակվող տարածքային պահանջները գործընթացի հիմնական խոչընդոտն են»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
19:12 - 22 հունվարի, 2025