Վրաստանում ուժի մեջ մտավ «օտարերկրյա գործակալների» օրենքը. ԵՄ-ն դարձյալ քննադատել է
 |azatutyun.am|
18:35 - 31 մայիսի, 2025

Վրաստանում ուժի մեջ մտավ «օտարերկրյա գործակալների» օրենքը. ԵՄ-ն դարձյալ քննադատել է |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանում այսօր ուժի մեջ մտավ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, որն ավելի քան 20 տոկոս արտասահմանյան ֆինանսավորում ունեցող վրացական ՀԿ-ներից և լրատվամիջոցներից պահանջում է գրանցվել որպես «արտաքին ուժերի շահերը ներկայացնող» կազմակերպություններ:

Օրենքը նախատեսում է պարտադիր հաշվետվություն և մինչև 5 տարվա ազատազրկում է սահմանում պահանջները չկատարողների համար:

Եվրամիությունը այսօր հերթական անգամ դատապարտել է այդ օրենքը։ Դաշինքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը և ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը հայտարարել են, որ օրենքը լուրջ սպառնալիք է Վրաստանում ժողովրդավարության համար և ծառայում է որպես այլախոհությունը ճնշելու, քաղաքացիական հասարակության տարածքը սահմանափակելու և անկախ լրատվամիջոցների վրա ճնշում գործադրելու գործիք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել