Հայաստանը պատրաստվում է ռազմական համագործակցության պայմանագիր ստորագրել Լիբանանի հետ |shantnews.am|
14:15 - 09 սեպտեմբերի, 2019

Հայաստանը պատրաստվում է ռազմական համագործակցության պայմանագիր ստորագրել Լիբանանի հետ |shantnews.am|

shantnews.am։ Ազգային ժողովի այսօրվա նիստի քննարկմանը ներկայացվեց Հայաստանի և Լիբանանի միջոև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծ, որով անդրադարձ է կատարվում բազմաթիվ ոլորտների՝ ռազմական սպորտից մինչև ռազմարդյունաբերություն, ռազմատեխնիկական և խախաղապահ համագործակցություն։

«Այս նախագիծը խիստ կարևոր է մեզ համար, որովհետև ՄԱԿ-ի մանդատի ներքո Լիբանանի Հանրապետությունում է գտնվում Հայաստանի խաղաղապահ ուժերի զորախումբը։ Այս պայմանագրով որոշակի հստակեցվում են նաև նրանց կարգավիճակի հետ կապված որոշակի խնդիրներ ևս», – նախագիծը ներկայացնելիս հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

Փոխնախարարը հայտնեց, որ այժմ Լիբանանի հետ կան նաև ռազմական-ռազմատեխնիկական լավ հարաբերություններ, իսկ պայմանագիրը կօգնի զարգացնել այդ հարաբերությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել