factor.am: Երևանի քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Ըստ համակարգում առկա տեղեկատվության՝
Արտուշ Գաբրիելյանին մեղսագրվում է հանցանքի կատարում նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ զբաղեցնելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված հիմքով արդարադատություն իրականացնելիս կրելով անկախ, անաչառ լինելու և միայն Սահամադրությանը և օրենքներին համապատասխան գործելու պարտականություն, դատական իշխանության ոլորտում իրակականացնելով իշխանական լիազորություններ, կաշառք տվողի օգտին, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար, Գալուստ Խուրշուդյանի օժանդակությամբ Զոհրաբ Սիխարուլիձեից /Յեզգատյան/ պահանջել է խոշոր չափերով կաշառք։
«Դատալեքս» տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ ԵԷԴ/0048/01/11 քրեական գործը դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվում է 2011 թվականից, առնվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։ Մասնավորապես՝ մեղադրյալին վերագրվում է նախկին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք, որի համար սահմանվում է պատիժ՝ 7-ից 15 տարի ժամկետով։
Դատավոր Գաբրիելյանը գործը 2011 թվականի մարտին է ստացել, 5 ամիս անց՝ օգոստոսին մեղադրյալների մասով դատավճիռ է կայացրել, բացառությամբ մեկ մեղադրյալի՝ Զոհրաբ Յեզգատյանի, որի վերաբերյալ վարութը կասեցրել է՝ վերջինս՝ խրոնիկ հիվանդությամբ տառապելու հիմքով։
Այս որոշումից 12 տարի անց՝ 2023-ի հունվարի 30-ին Գաբրիելյանը որոշել է վերսկսել գործի վարույթը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)