factor.am: Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը անձամբ կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) գագաթնաժողովին Մինսկում հունիսի 27-ին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմիանա տեսակապի միջոցով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Հունիսի 27-ին Բելառուսի նախագահությամբ կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Դրան կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները։ ՀՀ վարչապետ Փաշինյանը կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով», -նշել է Ուշակովը՝ հավելելով․ «Բայց նա իրականում այդ մասին հայտարարել էր նախորդ հանդիպման ժամանակ»։
Ուշակովը նաև հայտնել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը չի կարողանա մասնակցել Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին։ Սակայն նա կուղարկի տեսաուղերձ։
«Հասկանալի պատճառներով, Իրանի նախագահ Փեզեշքիանը անձամբ չի մասնակցի։ Նա չի գա Մինսկ, բայց նա կուղարկի տեսաուղերձ»,-նշել է ՌԴ նախագահի օգնականը։ 2024 թվականից Իրանը ԵՏՄ-ում ունի դիտորդ պետության կարգավիճակ և մասնակցում է միության միջոցառումներին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
comment.count (0)