Որտե՞ղ են կանաչապատ բակը, բացօթյա լողավազանը և ճանապարհը. կառուցապատողը չի կատարել խոստումները |hetq.am|
16:54 - 04 հունիսի, 2025

Որտե՞ղ են կանաչապատ բակը, բացօթյա լողավազանը և ճանապարհը. կառուցապատողը չի կատարել խոստումները |hetq.am|

hetq.am: Մոնթե Մելքոնյան 27/7 հասցեում կառուցվող Տիգրան Մեծ բնակելի համալիրի շահառուներն անելանելի վիճակում են և իրենց խաբված են զգում. կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն բնակարանները վաճառել է մեծ խոստումներով, սակայն արդեն պարզ է, որ դրանց մի մասը չի կատարելու: Ավելին, խոստացված բոլոր ժամկետներն անցել են, սակայն կառուցապատողն այդպես էլ շենքը շահագործման չի հանձնում: 

Նախ՝ «Շինաս» ՍՊԸ խոստացել էր 400 բնակարան ունեցող բնակելի համալիրը շահառուներին հանձնել 2023թ. դեկտեմբերին: Այդպես է գրված նաև համալիրի պաշտոնական կայքում, սակայն առ այսօր շահառուները չեն կարողանում տոնել իրենց բնակարանամուտը:

Համալիրի կայքի համաձայն՝ այն ունենալու է բացօթյա լողավազան, մանկական խաղահրապարակ, ֆուտբոլի և բասկետբոլի դաշտեր, լանդշաֆտային այգիներ, ճեմուղիներ և վազքուղիներ, շատրվաններ և այլ հարմարություններ:

Երկրորդ՝ պրեմիում որակվող այս համալիրում, որտեղ 1 քմ-ի արժեքը սկսվում է 576 հազար դրամից, համաձայն նախնական բուկլետների և տեսանյութերի, նախատեսվում էին շատրվաններ, բարեկարգ ու կանաչապատ բակ, խաղահրապարակ, մարզադաշտ, ելք դեպի Մոնթե Մելքոնյան փողոց, սակայն մինչ օրս այս խոստումներից որևէ մեկն իրականություն չի դարձել:

Կառուցապատողն արդեն իսկ տեղեկացրել է բնակիչներին, որ շատրվանները չեն կառուցվելու: Մոնթե Մելքոնյան փողոցի հետ հատվող ճանապարհի ապագան մշուշոտ է: Բակի ոռոգման համակարգն անցկացված չէ, կանաչապատումն արված չէ։ Պրեմիում համարվող շենքում, բնակիչների բնորոշմամբ, սովորական հանրակացարանի որակ է ապահովվել:

Արթուր Սաֆարյանն ու կինը` Անի Նիկոլյանը, 2021թ. դեկտեմբերի 10-ին Բ մասնաշենքի 5-րդ հարկում բնակարան գնելու պայմանագիր են կնքել: Փաստաթղթում արձանագրվել է, որ համաձայն 2021թ. հուլիսի 8-ին տրված շինթույլտվության` շենքի շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն 36 ամսվա ընթացքում, այսինքն` 3 տարում: Ըստ այդմ` պետք է ավարտվեին 2024թ. հուլիսին:

«Շինաս» ՍՊԸ-ի և Սերգո Սեդրակյանի հետ կնքված պայմանագրում արդեն նշվում է, որ 2022թ. հունիսի 13-ի շինթույլտվության համաձայն` շենքի շինարարական աշխատանքների ավարտի ժամկետ է սահմանված  2024թ.-ի նոյեմբերի 13-ը: 

Սերգո Սեդրակյանի պայմանագրում նշվում է, որ կառուցապատողը պատասխանատվություն է կրում իր պարտավորությունները ժամանակին չկատարելու համար և նշված ժամկետը 6 ամսից ավելի խախտելու դեպքում գնորդին պարտավորվում է վճարել տույժ` կետանցի 6-րդ ամիսը լրանալուց հետո յուրաքանչյուր օրվա համար պայմանագրի գնի 0,01 տոկոսի չափով:

Շահառուները, որոնց պայմանագրերի ժամկետները վաղուց լրացել են, կարող են դիմել դատարան և պահանջել այդ տոկոսները, սակայն նրանք դեռ սպասում են կառուցապատողի խոստումների կատարմանը:

Երևանի քաղաքապետարան կատարած հարցմամբ բնակիչները պարզել են, որ կառուցապատողը չի դիմել նույնիսկ ավարտական ակտը ստանալու համար: Մինչդեռ դեռևս 2024թ. սեպտեմբերին, բնակիչների հետ հանդիպմանը, Տիգրան Նազարյանը խոստացել էր 1-2 ամսում շենքը կարգի բերել և ստանալ ավարտական ակտը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել