Լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ կլինեն. Երևանի քաղաքապետարան
21:22 - 19 հունիսի, 2025

Լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ կլինեն. Երևանի քաղաքապետարան

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության փոփոխություններով պայմանավորված՝ հունիսի 19-ից կկատարվեն նաև լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ Արշակունյաց պողոտա - Ագաթանգեղոսի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորչի - Արգիշտիի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց - Մաշտոցի պողոտա, Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկներում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Քաղաքապետարանը հորդորում է պահպանել երթևեկության կանոնները և երթևեկելու ընթացքում ուշադրություն դարձնել լուսացույցների աշխատանքային ազդանշաններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել