Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը։ Այս մասին նշված է խմբակցության հայտարարության մեջ:
«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Զեյնալյանին համատեղ աշխատանքի, սկզբունքային դիրքորոշումների, քաղաքապետարանում և Հանրապետություն խմբակցությունում իր ներդրած ավանդի համար։ Մաղթում ենք արդյունավետ աշխատանք և նորանոր ձեռքբերումներ նրա հետագա գործունեության ընթացքում՝ հանուն Հայաստանի Հանրապետության ու մեր քաղաքացիների բարօրության»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Արտակ Զեյնալյանի թեկնածությունը առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:
comment.count (0)