«Երբ Եկեղեցին միջամտում է քաղաքական գործընթացներին, պետք է նաեւ պատրաստ լինեն քաղաքական դեմքերի հարցադրումներին»․ Արայիկ Հարությունյան |aravot.am|
11:43 - 06 հունիսի, 2025

«Երբ Եկեղեցին միջամտում է քաղաքական գործընթացներին, պետք է նաեւ պատրաստ լինեն քաղաքական դեմքերի հարցադրումներին»․ Արայիկ Հարությունյան |aravot.am|

aravot.am: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի գրառումներին, որոնք վերաբերում են Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

«Նման գործընթացներն ըստ տրամաբանության են գալիս օրակարգ։ Մենք նախկինում էլ ասել ենք, որ երբ Եկեղեցին որոշակի գործընթացներ է անում՝ միջամտելու քաղաքական գործընթացներին, երբեմն պետք է նաեւ պատրաստ լինեն նրան, որ այլ հարցադրումներ կհնչեն քաղաքական դեմքերի կողմից։ Մասնավորապես, այս հարցադրումը, որն արվել է։ Անձնական կյանքին որեւէ մեկը չի միջամտել, անձնական կյանքի հետ կապված բոլոր հարցադրումներն արվել են Եկեղեցու ինստիտուցիոնալ տրամաբանության մեջ, տվյալ դեպքում կուսակրոնության ինստիտուտի վերաբերյալ։ Եվ հարցադրումները շարունակում են մնալ միայն այդ տրամաբանության մեջ՝ արդյոք վարչապետի բարձրացրած հարցերը ստանալո՞ւ են իրենց պատասխանները՝ դրական կամ բացասական, այո կամ ոչ»,- ասաց նա։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այս հարցերի պատասխանները միայն «առողջացնելու» են Եկեղեցին՝ որպես ինստիտուտ։ Հարցին, թե ո՞վ է սրբազանը, քեռակինը, որի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց․ «Ասում եք՝ անձնական կյանքին մի խառնվեք, բայց ուզում եք, որ ես անուններ հնչեցնե՞մ։ Ես չգիտեմ եւ չեմ էլ ուզում որեւէ մեկի անձնական կյանքին խառնվել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել