ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն Մասիսի համայնքապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու պարագայում։
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը սույն թվականի հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշեց «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին», - նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ։
comment.count (0)