«Հայաստան»-ը կապահովի պակասող 28 ստորագրությունն իմպիչմենտի գործընթացի համար. խմբակցության ղեկավար |yerkir.am|
14:40 - 09 հունիսի, 2025

«Հայաստան»-ը կապահովի պակասող 28 ստորագրությունն իմպիչմենտի գործընթացի համար. խմբակցության ղեկավար |yerkir.am|

Yerkir.am-ը կարճ զրույց է ունեցել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների մասին։

- Պարո՛ն Օհանյան, «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու մասին։ Ո՞րն է «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը։

- Այո՛, մենք արձանագրում ենք, որ ՀՀԿ Գործադիր մարմնի կոչով «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու մասին՝ ստանձնելով գործընթացի քաղաքական պատասխանատվությունը: «Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել  պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման:

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն Մասիսի համայնքապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու պարագայում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել