Պարոն Բաբաջանյանը գիտի, թե ես ինչ եմ մտածում. Էդմոն Մարուքյան |news.am|
14:20 - 06 սեպտեմբերի, 2019

Պարոն Բաբաջանյանը գիտի, թե ես ինչ եմ մտածում. Էդմոն Մարուքյան |news.am|

news.am: Խորհրդարանական կառավարման երկրում ամեն խմբակցություն ձևավորվում է ընտրությունների միջոցով և անկախ պատգամավորի ինստիտուտ «ԱԺ կանոնակարգ» օրենքը չի նախատեսում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով խմբակցությունից դուրս գալու մտադրության մասին Արման Բաբաջանյանի հայտարարությանը։

«Ինքն էլ իր հայտարարության մեջ վերջում նշել է, որ ինքն մտածում է դրա մասին, հետևաբար, մենք ենք դա ակնկալում»,–նշեց նա։

Հարցին՝ որպես թիմի անդամ ի՞նչ զգացողություններ ունի Մարուքյանը, նա պատասխանեց. «Որևէ վատ զգացողություն չունեմ, նորմալ է ամեն ինչ»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ երբ Վահե Գրիգորյանի ընտրության հարցում խմբակցությունից տարբեր դիրքորոշում Արման Բաբաջանյանը հայտնեց, ինքն ասաց, որ մի պատգամավորով պետք չէ գուժել խմբակցության մասնատումը, ապա այժմ սա ինչպե՞ս կմեկնաբանի, Մարուքյան ասաց. «Ես ասում էի՝ պետք չի գուժել խմբակցության քանդումը, դուրս գալու հետ կապված իր որոշումն է»։
Հարցին՝ ի՞նչու խմբակցությունից դուրս գալու հայտարարության տեքստը Մարուքյանը չի կարդացել, նա ասաց. «Որովհետև՝ գիտեմ ինքն ինչ է մտածում, հարգանքով եմ մոտենում, պարոն Բաբաջանյանը գիտի, թե ես ինչ եմ մտածում»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե չհրաժարվի մանդատից, ի՞նչ են պատրաստվում անել, կհամարե՞ն, որ սկզբունքային չէ Արման Բաբաջանյանը, ինչին Մարուքյանը պատասխանեց, որ հայտարարությունն ուժի մեջ է, ավելացնելու ոչինչ չունի։

Արման Բաբաջանյանի այն դիտարկմանը, որ ընդդիմությունը չի կարողանում քաղաքական օրակարգ ստեղծել, Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Ամեն մարդ իր կարծիքն ունի, ընդդիմությունը թույլ է, ընդդիմությունն ուժեղ է, ընդդիմություն չկա, ընդդիմությունը մեռնում է, ընդդիմությունը ծնվեց, տարբեր նմանատիպ հայտարարություններ, վերլուծություններ միշտ տեսել ենք, ես կարծում եմ՝ մենք անում ենք այն, ինչի համար ընտրվել ենք, և շարունակում ենք անել, իսկ դա առաջադեմ և արդիականացված ՀՀ–ն է, մեր բոլոր նախաձեռնությունները դրան են ուղղված են, որևէ զիջում չենք անելու։ Յուրաքանչյուր մարդ թող իր համար որոշի»։

Հարցին՝ այլ անհամաձայնություններ խմբակցության ներսում եղե՞լ են, Մարուքյանն ասաց, որ խմբակցության հայտարարությունը միաձայն է ընդունվել։

«Աժ այսօրվա կանոնակարգ օրենքը անկախ պատգամավորի ստատուս չի նախատեսում, անկախ պատգամավորը չի ներկայացնում որևէ մեկին, քաղաքական սկզբունքային մոտեցումն է՝ որ թիմի հետ եկել ես, եթե այդ թիմի հետ չես ցանկանում շարունակել, մանդատը պետք է վայր դնես, պետք է շարունակես այլ ճանապարհով»։

Մարուքյանը պնդում է՝ եթե անհամաձայնություն կա, ավելի լավ է մարդիկ հանգիստը խղճով իրենց գործով զբաղվեն, քան անհամաձայնությունը քողարկեն և ցույց չտան։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ շա՞տ են եղել անհամաձայնությունները, նա նշեց. «Մի հարցում է եղել անհամաձայնություն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել