azatutyun.am: Այսօր առավոտյան Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում անհայտ անձը զինված հարձակում է իրականացրել, հաղորդվում է զոհերի մասին։
Տուժածների մասին ճշգրիտ տվյալներ ավստրիական ոստիկանությունը դեռևս չի հայտնել, հարձակվողի ինքնության, հարձակման շարժառիթների մասին ևս չի հաղորդվում։
Գրացը Ավստրիայի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում և ունի մոտ 300 հազար բնակիչ։
comment.count (0)