Ակնկալում եմ Ավստրիայի հետ Հայաստանի սերտ համագործակցություն. Միրզոյան
12:53 - 05 մարտի, 2025

Ակնկալում եմ Ավստրիայի հետ Հայաստանի սերտ համագործակցություն. Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Բեատե Մայնլ-Ռայզինգերին Ավստրիայի արտգործնախարար նշանակվելու առիթով:

«Ակնկալում եմ սերտ համագործակցություն՝ Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ գործակցությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով, ինչպես նաև ներգրավվածություն բոլոր այն հարթակներում, որոնք կարևոր դեր են խաղում մեր գործընկերության օրակարգի խթանման գործում, ներառյալ՝ Եվրամիությունը»,- գրել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել