factor.am: «Ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալներին» միությունը հրապարակել է երկրում քաղբանտարկյալների նոր ցուցակը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցուցակում ներառված է 375 մարդու անուն։ Սա 21 մարդով ավելի է, միության կողմից 2025 թվականի փետրվարի 12-ին ներկայացված ցուցակից։ Նախորդ ցուցակում ներառված էր 357 մարդու անուն։
Նոր ցուցակում ներառված են լրագրող Ուլվիա Ալիի, հասարակական ակտիվիստ Ահմեդ Մամեդլիի, քաղաքացիական հասարակության անդամներ Բաշիր Սուլեյմանլիի, Մամեդ Ալփայի, կրոնական գործիչների, վերջերս ձերբակալված այլ քաղաքական և հասարակական ակտիվիստների անունները։ Քաղբանտարկյալների նոր ցուցակը պատրաստվել է Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի և Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովի կողմից։
Ցուցակը բաժանված է 12 խմբի․ լրագրողներ և բլոգերներ՝ 29 անձ; մարդու իրավունքների պաշտպաններ՝ 6 անձ; ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության անդամներ՝ 39 անձ; ազգային փոքրամասնությունների ակտիվիստներ՝ 5 անձ; հակապատերազմական ակտիվիստներ՝ 2 անձ; «Սոյուդլու գյուղի գործով» ձերբակալվածներ՝ 2 անձ; Գերմանիայից արտաքսված քաղաքական էմիգրանտներ՝ 5 անձ, կրոնական մարդիկ՝ 241 անձ; Իմիշլիի գործով ձերբակալվածներ՝ 13 անձ, Տերտերի գործով դատապարտվածներ՝ 8 անձ, Գյանջայի գործով դատապարտվածներ՝ 13 անձ; ցմահ ազատազրկման դատապարտվածներ՝ 12 անձ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)