Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում և հույս ունենում, որ խաղաղություն կլինի. Սյունիքի մարզպետ
12:21 - 11 հունիսի, 2025

Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում և հույս ունենում, որ խաղաղություն կլինի. Սյունիքի մարզպետ

Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում և հույս ունենում, որ խաղաղություն կլինի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ արձագանքելով հարցին, թե կրակոցների ֆոնին հնարավո՞ր է համարում խաղաղությունը:

Անդրադառնալով մարզի սահմանային հատվածի գյուղերի բնակելի տների վրա ադրբեջանական կողմից վերջին շրջանում հաճախ հնչող կրակոցներին՝ նա նշեց, որ խուճապ սյունեցիների շրջանում դժվար կտարածվի այս եղանակով, բայց թե կոնկրետ բուն նպատակը որն է, դժվար կլինի պատասխանել, որովհետև պատճառները կարող են տարբեր լինել:

«Այն, որ այդ կրակոցների ձայները գիշերային ժամերին լսելի են, միանշանակ է: Նպատակները կարող են խիստ տարբեր լինել»,- ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է այդ կրակոցների տակ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, մարզպետը պատասխանեց. «Այո, իհարկե: Ընդհանրապես ցերեկային ժամերին կրակոցներ չեն լսվում, հատուկ գիշերային ժամերին են կրակոցներ լինում»:

Մարզպետը հերքեց նաև այն խոսակցությունները, թե կրակոցների ֆոնին մարդիկ ցանկություն են հայտնում հեռանալ գյուղերից հնարավոր վտանգի պատճառով. «Հերքում եմ, որ մարդիկ ուզում են դուրս գալ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել