Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք. Զախարովա
 |1lurer.am|
13:04 - 10 հունիսի, 2025

Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: dir="ltr">Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը:

«Պետք չէ կոնտեքստից կտրել գոյություն չունեցող թեզերը և բառերի տեղերը փոխել՝ դրանց բոլորովին այլ նշանակություն տալով»,- նշել Է դիվանագետը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական, Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմաճակատի գծով ռազմական գործողությունների դադարեցումը կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, ինչպես Լեռնային Ղարաբաղում:

«Եթե խաղաղության մասին հիմա չպայմանավորվենք, այլ պարզապես կնքենք ինչ-որ զինադադար, ապա այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Որոշ ժամանակ անց Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ միասին կփորձի նվաճել այն, և դա կլինի մոլորակի վերջը, դա կլինի միջուկային պատերազմ: Մենք չենք ցանկանում, որ ստեղծվի նոր չճանաչված Ղարաբաղ, որը պատճառ կդառնա միջուկային պատերազմի համար»,- ասել է Մեդինսկին: Նա իր խոսքում ԼՂ-ն անվանել է վիճելի տարածք Հայաստանի և Ադրբեջանի միջև: 

Ադրբեջանի արտգործնախարարությունից արձագանքել են Մեդինսկու հայտարարությանը, նշել՝ այն խեղաթյուրում է իրականությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ից հիշեցրել են, որ Ռուսաստանը ճանաչել և շարունակում է ճանաչել ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել