armenpress.am: Ադրբեջանական կողմը մոտ 1 ամիս առաջ անկանոն կրակոցներ է արձակել Բերդ բնակավայրի ուղղությամբ:
Այս մասին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե Տավուշում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքեր եղե՞լ են:
«Տավուշում նման դեպքեր եղել են մոտ 1 ամիս առաջ, հիմնականում Բերդի տարածաշրջանում, անկանոն կրակոցներ են եղել, ոչ ուղղորդված: Հիմա հանգիստ վիճակ է»,–ասաց Ղալումյանը:
Ադրբեջանական զինված ուժերը վերջին շրջանում պարբերաբար կրակում են Սյունիքի մարզի բնակավայրերի ուղղությամբ՝ վնասելով բհնակելի տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Վերջին նման դեպքն արձանագրվել էր մայիսի 30-ին, երբ ադրբեջանական զինուժը կրակել էր Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տներից մեկի սանհանգույցը և խոցվել մեկ մանր եղջերավոր կենդանի։
comment.count (0)