Իսրայելի ռեժիմի ագրեսիվ գործողությունները Իրանի դեմ հնարավոր չէին առանց ԱՄՆ-ի համակարգման եւ հաստատման․ Իրանի ԱԳՆ
09:29 - 13 հունիսի, 2025

Իսրայելի ռեժիմի ագրեսիվ գործողությունները Իրանի դեմ հնարավոր չէին առանց ԱՄՆ-ի համակարգման եւ հաստատման․ Իրանի ԱԳՆ

Իսրայելի ռեժիմի ագրեսիվ գործողությունները Իրանի դեմ հնարավոր չէին առանց ԱՄՆ-ի համակարգման եւ հաստատման։ Այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն։  

«Քանի որ ԱՄՆ-ն այս ռեժիմի հիմնական աջակիցն է, այն եւս պատասխանատվություն է կրելու Իսրայելի հանցագործությունների հետեւանքների համար։

Այս հարձակմանը պատասխան տալը Իրանի օրինական իրավունքն է՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։ Իրանի զինված ուժերը չեն հապաղի պատասխանել ագրեսիային իրենց իսկ որոշած ձեւով եւ ամբողջ ուժով՝ ի պաշտպանություն երկրի ինքնիշխանության»,- ասված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտնել է, որ նախապես տեղյակ է եղել, որ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանին։

«Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ։ Մենք հույս ունենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Կտեսնենք։ Ղեկավարների մեջ կան մարդիկ, որոնք չեն վերադառնա»,- ասել է Թրամփը Fox news-ին։

ԱՄՆ նախագահն ասել է, որ հետեւում է ցանկացած հնարավոր հակահարվածի, իսկ ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) բարձր զգոնության մեջ է։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել ինչպես իրեն, այնպես էլ Իսրայելին, եթե Իրանն արձագանքի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել