azatutyun.am: Իսրայելի և Իրանի երկինքը համեմատաբար հանգիստ է արդեն երկրորդ օրը. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունից հետո նրա միջնորդությամբ կնքված հրադադարը պահպանվում է։
Հունիսի 25-ի վաղ առավոտյան Իսրայելի իշխանությունները հանել են պատերազմի հետ կապված սահմանափակումների մեծ մասը քաղաքացիական բնակչության համար:
Իսրայելի բանակի «Հիմնական ճակատի հրամանատարությունը» հայտարարել է, որ սահմանափակումների մեղմացման որոշումը կայացվել է անվտանգության վերջին գնահատման հիման վրա։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ հրադադարի հաստատումից հետո իր երկիրը պատրաստ է վերադառնալ նորմալ կյանքին։
«Այսօրվանից կառավարությունն ու համապատասխան կառույցները կսկսեն վերականգնումը և կվերադարձնեն բնականոն կյանքը», - ասել է նա հեռուստատեսային ուղերձում։
Նա Իսրայելի գործողությունները որակել է «ահաբեկչական հարձակում», որն իրականացվել էր մի ժամանակաշրջանում, երբ Իրանը փորձում էր դիվանագիտական երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ։
comment.count (0)