Իսրայելը փակել է դեսպանատները ամբողջ աշխարհում
18:57 - 13 հունիսի, 2025

Իսրայելը փակել է դեսպանատները ամբողջ աշխարհում

Իսրայելը փակել է դեսպանատները ամբողջ աշխարհում։ Այս մասին, ինպես փոխանցում է Reuters-ը, ասվում է դեսպանատների հայտարարությունների մեջ։

Իսրայելը կոչ է արել իր քաղաքացիներին չցուցադրել հրեական կամ իսրայելական նշաններ հանրային վայրերում։

Նշվում է, որ Իսրայելը հյուպատոսական ծառայություններ չի մատուցելու, իսկ քաղաքացիները կարող են դիմել տեղի անվտանգության ծառայություններին «թշնամական գործողության» հանդիպելու դեպքում։

Հիշեցնենք՝ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Իսրայելը օդային լայնամասշտաբ հարձակում է գործել Իրանի ուղղությամբ՝ թիրախում ունենալով տարբեր վայրերում տեղակայված միջուկային օբյեկտներ։ Հարվածներ են տեղացել նաեւ մայրաքաղաք Թեհրանի վրա։ Զոհվել են իրանցի ռազմական բարձրաստիճան ղեկավարներ, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին եւ այլք։ 

Այս ռազմական գործողությունն Իսրայելը ձեռնարկել է ԱՄՆ-Իրան բանակցություններից 2 օր առաջ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն մասնակցություն չունի օպերացիային, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն պարզապես տեղյակ է եղել պլանավորվածի մասին։ Իրանը կարծում է, որ Իսրայելն առանց ԱՄՆ-ի օժանդակության չէր կարող գործել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել