Չենք հրաժարվի մեր ժողովրդի միջուկային իրավունքներից, բայց պատրաստ ենք բացատրել ցանկացած երկիմաստություն․ Արաղչի
12:35 - 15 հունիսի, 2025

Չենք հրաժարվի մեր ժողովրդի միջուկային իրավունքներից, բայց պատրաստ ենք բացատրել ցանկացած երկիմաստություն․ Արաղչի

Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հրաժարվել դիվանագիտությունից։ Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարարը՝ պատասխանելով IRNA-ի հարցին.

«Միջուկային ծրագրի առնչությամբ բազմիցս հայտարարել ենք, որ չենք հրաժարվի մեր ժողովրդի միջուկային իրավունքներից, բայց պատրաստ ենք բացատրել ցանկացած երկիմաստություն կամ մտահոգություն, պատասխանել հարցերին եւ ձեռնարկել քայլեր, որոնք վստահություն կբերեն մեր միջուկային ծրագրի հանդեպ։ Սա է մեր դիվանագիտական մոտեցումը, որը վարել ենք ԱՄՆ-ի հետ վերջին բանակցություններում»,- ասել է Աբբաս Արաղչին՝ նշելով, որ «եթե ագրեսիան դադարեցվի, պարզ է, որ դիվանագիտությանը վերադառնալու հողը կլինի»։

Նախարարը նաև հայտարարել էր, որ «եթե ագրեսիան դադարի, մեր պատասխաններն էլ կդադարեն»։

Իսրայելի կողմից անմիջական արձագանք Արաղչիի հայտարարության վերաբերյալ դեռ չի եղել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել