Օմանը հայտարարում է Իրան-ԱՄՆ բանակցությունների չեղարկման մասին
19:53 - 14 հունիսի, 2025

Օմանը հայտարարում է Իրան-ԱՄՆ բանակցությունների չեղարկման մասին

Օմանը հայտարարում է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների չեղարկման մասին։ Այս մասին հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Սայիդ Բադր բեն Համադ Ալբուսաիդին։

Նա հայտնել է, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները, որոնք նախատեսված էին այս շաբաթ՝ կիրակի օրը, Մասկատում անցկացնել, այժմ չեն կայանա։

«Սակայն դիվանագիտությունն ու երկխոսությունը մնում են երկարատև խաղաղության հասնելու միակ ճանապարհը»,- ասել է Ալբուսաիդին:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ ներկա հանագամանքների պարագայում, ինչպես նաև քանի դեռ Իսրայելի ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ կանգ չի առել, բանակցությունների գնալ մի կողմի հետ, որը «ագրեսորի հիմնական աջակիցն ու հանցակիցն է», ըստ էության, անիմաստ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել