hetq.am: Իրանում իսրայելական ռազմաօդային ուժերի գիշերային հարձակման հետևանքով սպանվել է Իրանի ԶՈւ ԳՇ նորանշանակ պետ Ալի Շադմանին։ Այդ մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Շադմանին Իրանի առաջնորդ Խամենեիի մերձավորներից մեկն էր»,- ընդգծել է իսրայելական կողմը։
Իրանում դեռևս պաշտոնապես չեն հաստատել նրա մահը։
Շադմանին Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվել էր մի քանի օր առաջ այն բանից հետո, երբ հունիսի 13-ին իսրայելական առաջին հարվածներից հետո սպանվել էր Գլխավոր շտաբի նախկին պետ Մոհամմադ Բաղերին։
comment.count (0)