Իսրայելը հրթիռակոծել է Գազայում օգնության կետի մերձակայքը, ուր մարդիկ հավաքվել էին՝ ուտելիք ստանալու
 |azatutyun.am|
14:47 - 17 հունիսի, 2025

Իսրայելը հրթիռակոծել է Գազայում օգնության կետի մերձակայքը, ուր մարդիկ հավաքվել էին՝ ուտելիք ստանալու |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելը հրթիռակոծել է Գազայում օգնության բաշխման կետի մերձակայքը, որտեղ հազարավոր պաղեստինցիներ էին հավաքվել՝ հաց ու ալյուր ստանալու հույսով։ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի կողմից ղեկավարվող Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ զոհվել է 45 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։

Հարակից հիվանդանոցը, ըստ լրատվամիջոցների, այնքան ծանրաբեռնված է, որ բժիշկները ստիպված են բազմաթիվ վիրավորների տեղավորել գետնին։

Երեկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թուրքը քննադատել էր Իսրայելին՝ Գազայի հատվածը արդեն շուրջ երեք ամիս շրջափակման մեջ պահելու համար՝ կոչ անելով հետաքննել մարդասիրական օգնության կետերի մոտ գրեթե ամենաօրյա ռեժիմով հնչող կրակոցները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել