ՀՀ ՊՆ ներկայացուցիչները Վիեննայում հանդիպել են Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Ֆրանիսայի պատվիրակության հետ
14:56 - 17 հունիսի, 2025

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները Վիեննայում հանդիպել են Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Ֆրանիսայի պատվիրակության հետ

Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորությամբ հունիսի 16-17-ը Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցին, որը վերաբերում էր ռազմական նշանակության արտադրանքի վերահսկմանն ու ցանկերի թարմացման գործընթացին։

ՀՀ պատվիրակությունն առանձին հանդիպում է ունեցել Վասենաարյան համաձայնագրի նախագահող երկրի՝ Ճապոնիայի դեսպան Կայֆու Ատսուշիի և Վասենաարյան համաձայնագրի քարտուղարության ղեկավար ու դեսպան Գեորգի Մոլնարի հետ: Քննարկվել են Վասենաարյան համաձայնագրի շրջանակում համագործակցությանն ու դրա ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր: 

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Պատվիրակությունն ունեցել է նաև առանձին հանդիպումներ ԱՄՆ և Ֆրանսիայի գործընկերների հետ: 

Քննարկվել են ռազմական նշանակության արտադրանքի վերահսկման ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել