Փաշինյանն անդրադարձել է իր՝ Թուրքիա կատարելիք այցին |armenpress.am|
13:44 - 18 հունիսի, 2025

Փաշինյանն անդրադարձել է իր՝ Թուրքիա կատարելիք այցին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հաստատել է, որ հունիսի 20-ին այցելելու է Թուրքիա։ 

Այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

«Այո, այդպիսի պլան կա։ Այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն։ Կարող եմ ասել, որ, այո, այցը նախատեսված է, և դրա վերաբերյալ ուղղակի պայմանավորվածությունները չխախտելու համար այս պահին կասեմ այն, ինչ արդեն հայտնի է»,-նշել է վարչապետը։ 

ՀՀ վարչապետի՝ Թուրքիա կատարելիք այցի մասին տեղեկությունները նախօրեին հաստատել էր  նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ ԱԺ նախագահն ասել էր, որ վարչապետը Թուրքիա է այցելելու այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել