Զելենսկին վաղաժամ հեռացել է Կանադայում G7 գագաթնաժողովից

 |factor.am|
21:35 - 18 հունիսի, 2025

Զելենսկին վաղաժամ հեռացել է Կանադայում G7 գագաթնաժողովից |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաղաժամկետ ավարտել է իր այցը Կանադա և վերադառնում է Ուկրաինա։ Այս մասին հայտնել են CBC News-ի և «Суспільне»-ի աղբյուրները, փոխանցում է Meduza-ն։ Զելենսկին որոշել է վերադառնալ Ուկրաինա լույս  հունիսի 17-ի գիշերը Կիևի վրա Ռուսաստանի կողմից հարվածներից և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չկայացած հանդիպումից հետո։

Wall Street Journal-ը գրում է, որ Զելենսկին գագաթնաժողովից հեռացել է՝ չստանալով  Ուկրաինայի համար այն աջակցությունը, որի հույսն ուներ։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպումից առաջ կարճ ելույթում Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ երկրին անհրաժեշտ է դաշնակիցների աջակցությունը, այդ թվում՝ տարեկան 40 միլիարդ դոլարի բյուջետային օգնություն։

Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան պատրաստ է խաղաղության բանակցությունների և անվերապահ հրադադարի, և կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Նա խնդրել է G7-ի առաջնորդներին համագործակցել ԱՄՆ-ի հետ ռուսական նավթի նկատմամբ հետագա պատժամիջոցների շուրջ և շարունակել հորդորել Թրամփին օգտագործել իր ազդեցությունը՝  ստիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պատերազմը դադարեցնել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել