Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկում է Իրանի երկինքը

 |factor.am|
22:42 - 17 հունիսի, 2025

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկում է Իրանի երկինքը |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերահսկողություն է հաստատել Իրանի երկնքի նկատմամբ։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։

«Մենք այժմ ունենք Իրանի երկնքի լիակատար և ամբողջական վերահսկողություն։ Իրանն ուներ լավ պաշտպանական սարքավորումներ, և դրանք բավականին շատ էին, բայց դրանք չեն կարող համեմատվել Ամերիկայում նախագծված և արտադրվածի հետ հետ։ Ոչ ոք դա չի անում ավելի լավ, քան հին ու բարի ԱՄՆ-ն», - գրել է նա։

Թրամփը նաև նշել է, որ գիտեն, թե որտեղ է թաքնվում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

«Մենք ճշգրիտ գիտենք, թե որտեղ է թաքնվում այսպես կոչված «Գերագույն առաջնորդը»։ Նա հեշտ թիրախ է, բայց այնտեղ անվտանգ է։Մենք չենք պատրաստվում նրան վերացնել (սպանել), գոնե առայժմ՝ ոչ։ Բայց մենք չենք ուզում, որ հրթիռներ արձակվեն քաղաքացիական անձանց կամ ամերիկացի զինվորների վրա։ Մեր համբերությունը սպառվում է», – ասել է ԱՄՆ նախագահը` մեկ այլ  գրառմամբ նշելով.

«Անվերապահ կապիտուլյացիա»

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել