Պակիստանը Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի է առաջադրել
 |azatutyun.am|
15:12 - 21 հունիսի, 2025

Պակիստանը Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի է առաջադրել |azatutyun.am|

azatutyun.am: Պակիստանի կառավարությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել է Նոբելյան խաղաղության մրցանակի համար։

Իսլամաբադը պաշտոնական հաղորդագրության մեջ ընդգծում է, որ Թրամփն արժանի է այդ մրցանակին «Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջին ճգնաժամի ընթացքում ուժեղ դիվանագիտական միջամտության և առանցքային ղեկավարության» համար։

Անցած ամիս հարեւան երկրների միջեւ տարաձայնությունները կտրուկ սրվեցին, որին հաջորդեցին փոխադարձ օդային հարվածները։

Պակիստանի կառավարությունը պնդում է, որ հենց Թրամփի միջամտության շնորհիվ «կանխվեց երկու միջուկային տերությունների միջև խոշոր հակամարտությունը, որը կարող էր աղետալի հետևանքներ ունենալ»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լուսանկարը՝ Վին ՄաքՆեյմի/Getty Images Եվրոպա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել