Թրամփը հավանություն է տվել Իրանին հարվածելու նախագծին, բայց հրաման դեռ չկա
 |hetq.am|
14:39 - 19 հունիսի, 2025

Թրամփը հավանություն է տվել Իրանին հարվածելու նախագծին, բայց հրաման դեռ չկա |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Իրանին ամերիկյան հարվածների նախագծին, բայց վերջնական հրաման չկա։ Այդ մասին գրում են The Wall Street Journal-ը և Bloomberg-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։

The Wall Street Journal-ի զրուցակցի տվյալներով՝ Թրամփն իր ավագ օգնականներին հայտնել է, որ հավանություն է տալիս հարձակման ծրագրերին, սակայն առայժմ ձեռնպահ է մնում՝ սպասելով՝ արդյոք Թեհրանը կհրաժարվի իր միջուկային ծրագրից: Ամերիկյան հարվածի հնարավոր թիրախը, ըստ WSJ-ի, Ֆորդոյում ուրանի հարստացման գործարանն է։

Bloomberg-ն էլ գրում է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստվում են «առաջիկա օրերին» Իրանին հարվածելու հնարավորությանը։ Նրանցից ոմանք նշում են, որ դա կարող է տեղի ունենալ հանգստյան օրերին, սակայն հավելում, որ ամեն ինչ դեռևս կարող է փոխվել։ Bloomberg-ի աղբյուրներից մեկն ընդգծում է, որ դաշնային մի քանի գործակալությունների ղեկավարներ արդեն իսկ սկսել են պատրաստվել Իրանին հարվածելու գործընթացին։

Axios-ի աղբյուրի խոսքով՝ Թրամփն իր ռազմական խորհրդականներին հարց է տվել, թե արդյոք ամերիկյան հակաբունկերային ռումբերը կարող են ոչնչացնել Ֆորդոյի գործարանը։ Նրանք պատասխանել են, որ վստահ են այդ հարցում, սակայն պարզ չէ՝ արդյոք դա համոզել է Թրամփին։ Axios-ը նշում է, որ դա Թրամփի երկմտանքի պատճառներից մեկն է։ Պարբերականի աղբյուրները հավելում են, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է համոզվել, որ հարձակումն իսկապես անհրաժեշտ է, եւ ԱՄՆ-ն չի ներքաշվի ձգձգվող պատերազմի մեջ ու կօգնի հասնել Իրանի միջուկային ծրագրի ոչնչացման նպատակին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել