shantnews.am։ ՀՀ ԱԺ ներկայացված օրենքի նախագծի համաձայն՝ Հայաստանում մեքենա վարելու համար օտարերկրացիները պետք է ներկայացնեն հայերեն թարգմանությամբ վարորդական վկայականներ, եթե նրանց վկայականները տրվել են այլ պետությունների կողմից։ Պատգամավորներից մեկը հարցրեց՝ դա բոլո՞ր օտարերկրացիներին է վերաբերում։
Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը մանրամասնեց, որ Վիեննայի փաստաթղթին միացած պետությունների դեպքում նման պահանջ չկա, քանի որ բոլոր այդ պետությունները նույնական վկայականներ են տալիս։ Խնդիրը, ըստ Քոչարյանի, մյուս պետությունների տված վարորդական վկայականների մեջ է։
«Հայաստանի պարագայում դա հիմնականում պատահում է իրանահայերի և սիրիահայերի դեպքում։ Այ նրանց խնդիրները լուծելու նպատակով, որպեսզի վարչական արգելք չդրվի երթևեկության համար, դրվում է թարգմանության այս պահանջը»,- բացատրեց Քոչարյանը։
comment.count (0)