Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիթորինգային ցանցի 22 օդերևութաբանական կայաններում (այդ թվում սահմանամերձ Մեղրիի օդերևութաբանական կայանում) ռադիոլոգիական իրավիճակի վերաբերյալ օրը 2 անգամ իրականացվում են ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումներ՝ Գրինվիչի ժամանակով ժամը 06:00-ին և 18:00-ին:
Այյս մասին հաղորդագրություն է տարածել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Չափումները կատարվում են ДРГ-01Т1 դոզիմետրերով, իսկ Արմավիր օդերևութաբանական կայանում՝ նաև ДКГ-02у Арбитр դոզիմետրերով։ Երևան քաղաքի աերոլոգիական կայանում РУБ-01 սարքով կատարվում են տեղադրված թանզիֆի միջոցով մթնոլորտից երկրի մակերևույթի վրա տեղացող ռադիոակտիվ փոշու խտության բետա-ակտիվության ամենօրյա չափումներ։
Կատարված չափումների արդյունքների համաձայն հանրապետությունում գրանցված գամմա-ֆոնի դիտված արժեքները վերջին հինգ օրերին չեն գերազանցել թույլատրելի սահմանները և տատանվել են 13-21 միկրոռենտգեն/ժամ տիրույթում:
Հաստատված թույլատրելի առավելագույն ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության անվտանգ սահմանը կազմում է 60 միկրոռենտգեն/ժամ:
comment.count (0)