Հանրապետության տարածքում հունիսի 15-ի կեսօրից հետո, 16-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև
13:58 - 15 հունիսի, 2025

Հանրապետության տարածքում հունիսի 15-ի կեսօրից հետո, 16-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում հունիսի 15-ի կեսօրից հետո, 16-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 15-ի կեսօրից հետո հյուսիսային առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը հունիսի 15-ի ցերեկը, 16-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։

Երևան քաղաքում հունիսի 15-ի կեսօրից հետո, 16-ի գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել