ԱՄՆ-ի Վեսթ Փոյնթ զինվորական ակադեմիայում առաջին անգամ հայ կին կուսանի
17:57 - 24 հունիսի, 2025

ԱՄՆ-ի Վեսթ Փոյնթ զինվորական ակադեմիայում առաջին անգամ հայ կին կուսանի

Առաջին անգամ Միացյալ Նահանգների Վեսթ Փոյնթ զինվորական ակադեմիա է ընդունվել հայ կին: Այս մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ:  

«Շնորհավորում ենք Յանա Սիմոնյանին Միացյալ Նահանգների Վեսթ Փոյնթ զինվորական ակադեմիա ընդունվելու կապակցությամբ։ Յանան առաջին հայ կին կադետն է, որն ուսանելու է Վեսթ Փոյնթում և ուսումնառությունն այնտեղ կավարտի 2029 թվականին։

Այս հեղինակավոր հաստատություն ընդունվելը խոսում է նրա բացառիկ ունակությունների և Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև աճող փոխգործակցության մասին։ Ամենայն բարիք և հաջողություն ենք մաղթում Յանային»,- ասված է գրառման մեջ: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել