factor.am: Մինչ աշխարհը սպասում է Թեհրանի խոստացված հակահարվածին իր միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածների համար, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է շարունակել Իսրայելի նկատմամբ «պատիժը»։
Սա նրա առաջին մեկնաբանությունն է իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներից հետո։
«Հենց հիմա պատիժը շարունակվում է։ Սիոնիստական թշնամին մեծ սխալ է թույլ տվել, մեծ հանցագործություն է կատարել, նա պետք է պատժվի, և նա պատժվում է. նա պատժվում է հենց հիմա»,- ասված է Խամենեիի՝ X-ի միկրոբլոգում գրառման մեջ։
Նա որևէ հիշատակում չի արել ամերիկյան թիրախների վրա հարձակման մասին։
Հիշեցնենք, որ լույսի հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ զինված ուժերը հարվածներ էին հասցրել Իրանի միջուկային երեք օբյեկտի՝ Ֆորդոյի, Սպահանի, Նաթանզի: B-2 ռմբակոծիչները հարձակվել են Ֆորդոյի գործարանի վրա՝ օգտագործելով 13.6 տոննա կշռող բունկերային ռումբեր։
comment.count (0)